Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր. վարչապետը հանդիպել է եգիպտացի գործարարներին (տեսանյութ)

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ:

Ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մեր երկրում ներդրումների իրականացման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերին ու բարեփոխումներին:

Ելույթով հանդես է եկել նաև Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Ահմեդ Սամիրը և ընդգծել Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժի իրացման կարևորությունը:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական թիվ մեկ բնորոշիչը` բարձր տնտեսական աճն է: «Ե՛վ 2019-ին, և՛ 2022-ին, և՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք: Եվ սա չնայած, ցավոք, մեր տարածաշրջանի և ընդհանրապես գլոբալ անկայունության և մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է Կառավարության հետևյալ մոտեցման և կարգախոսի շնորհիվ, երբ մենք՝ դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»»:

Վարչապետի խոսքով` վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարվա արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատիկով կաճեն:

«Ներդրողների համար հետաքրքրության մի ուղղությունը կարող են լինել պետական կապիտալ ծրագրերը և, ընդհանրապես, պետական ներդրումների ոլորտը: Հայաստանի կառավարությունը հիմա արդեն մոտավորապես 1 մլրդ դոլարի չափով կապիտալ ներդրումներ է անում ամենատարբեր ոլորտներում, որը Հայաստանի համար շատ մեծ և բարձր ցուցանիշ է, որը վերջին վեց տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է:

Մենք նաև ունենք ծրագրեր, որոնցով պիտի աջակցենք պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ գնումներին մասնակցող: Ունենք տնտեսական արդիականացման ծրագիր, որտեղ, օրինակ՝ շինարարական ոլորտի ընկերությունները կարող են Կառավարության սուբսիդավորմամբ ձեռք բերել բարձրակարգ շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ և արտադրական սարքավորումներ:

Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի Հանրապետություն:

Գինեգործության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ կա, ընդհանրապես՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և արտահանման ոլորտում մեծ ներուժ ունենք:

Հաջորդը՝ շինարարության ուղղությունն է մասնավոր հատվածում, որը վերջին տարիներին մեր տնտեսության բարձր աճ ապահովող ճյուղերից մեկն է: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 000 բնակարան գտնվում է կառուցման գործընթացում: Անշարժ գույքի ներդրումները կարող են լինել հետաքրքիր ուղղություն, այդ թվում՝ կապելով զբոսաշրջության հետ:

Հաջորդ ուղղությունը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում բավականին մեծ աշխուժություն կա և այն տնտեսության հիմնական ճյուղերից է:

Չեմ կարող չնշել մեր տնտեսության հաջորդ կարևորագույն ճյուղը, որը վերջին տարիներին տպավորիչ զարգացում է ցույց տալիս: Խոսքը ֆինանսական հատվածի մասին է: Բանկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում ցույց է տալիս էական զարգացումներ և այն և՛ կորոնավիրուսի, և 2020 թվականի պատերազմի ընթացքում ցույց է տվել իր հուսալիությունը:

Մենք, իհարկե, ցանկանում ենք այնպես անել, որ գործարարը բիզնես անելիս խոչընդոտների չհանդիպի, և հետևողական բարեփոխումներն ուղղված են դրան»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` «Ակադեմիական քաղաքը» կառուցելիս Կառավարությունը նաև հնարավորություն կտա ներդրումներ կատարել մասնավոր հատվածին: «Այդ հատվածում նախատեսվում է նաև ազգային նոր ստադիոնի կառուցումը: Գյուղատնտեսական ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար նախատեսում ենք միջին չափերի 15 ջրամբար կառուցել:

Կրթության և գիտության ոլորտում մեր քաղաքականությունը խոշոր ներդրումներ անելն է, և մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր, որի հիմնական կարգախոսը գիտելիքն է, գիտելիքահենք տնտեսությունը, գիտելիքահենք կառավարումը: Եվ այս գիտելիքահենք կառավարումը պիտի ստեղծի մի դաշտ, որտեղ ներդրողները վստահ կարող են ներդրումներ անել, որտեղ ներդրողները կարող են վստահ լինել, որ իրենց օրինական, արդար աշխատանքի միջոցով կարող են հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Ամենադիտված