Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


535 հաստատված հայտ. պետական ֆինանսավորմամբ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագրի պահանջարկը մեծացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության կողմից արդեն կա շահառուի 535 հաստատված հայտ։  Նշվածից 288 հայտի պարագայում արդեն իրականացվում է վարկավորման փուլը և շուտով կլինեն շահագործման հանձնված տներ։ Հաստատված հայտերն, ըստ մարզերի, բաշխվել են հետևյալ կերպ՝ Արարատի մարզում հաստատվել է 67 շահառուի հայտ, Գեղարքունիքի մարզում՝ 24, Սյունիքի մարզում 71, Վայոց ձորի մարզում 67, առաջատարը Տավուշի մարզն է, այստեղ հաստատվել է 306 ընտանիքի հայտ։ Ծրագրի շահառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Մեկնարկային փուլի համեմատ տարեսկզբից նկատվում է ծրագրի նկատմամբ բավական հետաքրքրություն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ մարզային այցերի ընթացքում քաղաքացիների արձագանքը, նրանցից ստացված զանգերը խոսում են այն մասին, որ գնալով պահանջարկը մեծանում է։ Թերևս, պահանջարկով պայմանավորված՝ կառավարությունը որոշում կայացրեց ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագիրը բարելավելու համար օրերս կատարվել են մի քանի փոփոխություններ ևս։

«Ծրագրի պարտադիր պայման է, որ շահառուներն ունենան գրանցված ամուսնություն։ Եթե նախկինում հաշվի էր առնվում միայն Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը, ապա նոր փոփոխությամբ հաշվի է առնվում նաև օտար երկրում գրանցված ամուսնությունը։ Այս դեպքում անհրաժեշտ է ամուսնության վկայականի նոտարական վավերացմամբ թարգմանություն, հյուպատոսական վավերացում»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բավարարել երկու պայմանի՝ ունենալ գրանցված ամուսնություն, և ամուսիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։ Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կայքում կան նախատիպային նախագծեր և քաղաքացիները կարող են օգտվել նաև այդ տարբերակից։  Գայանե Ղարագյոզյանը հիշեցրեց, որ ծրագրի շահառու դառնալ ցանկացող քաղաքացիները նաև պետք է չունենան վատ վարկային պատմություն։

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ծրագրից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, եթե ամուսիններից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից արդեն հայտեր ստացվում են։

Մինչ այժմ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում ծրագրից օգտվելու համար դիմում են երիտասարդ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներ։

ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»
Ամենադիտված