Մի խումբ պարեկներ կեղծ արձանագրություններ են կազմել, քրեական վարույթ է նախաձեռնվել. ՆԳՆ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության մի խումբ ծառայողներ բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով կեղծ արձանագրություններ են կազմել, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ պարեկները կեղծ արձանագրություններ են կազմել 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ընկած ժամանակահատվածում։
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։