Հին դիզայնի դոլարներով ցանկացած գործարքի դեպքում բանկերը որպես միջնորդավճար գանձում են գործարքի 1%-ը․ Hetq.am
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀետքը գրում է՝ Հայաստանում հաճախորդը «կրակն է ընկնում» հին դիզայնի և հին թողարկման (հիմնականում՝ 2006թ․) 100-դոլարանոցների ձեռքը, երբ փորձում է բանկերում այդ դոլարներով որևէ գործարք անել։
ՀՈդվածի հեղինակը մոտ մեկ ամիս առաջ դոլարային գործարք է արել, և գործարքի երկրորդ կողմը վաճառված գույքի դիմաց նրան կանխիկ դոլար է տվել, որի մեծ մասը՝ հին դիզայնի և հին թողարկման 100-դոլարանոցներով։
Դիցուք, դուք ցանկանում եք հին դոլարներով 8 հազար դոլար փոխանցել ձեր հաշվեհամարին, դրա 1%-ը՝ 80 դոլարը բանկը գանձում է և հաշվեհամարին փոխանցում է 7920 դոլարը։
«Եթե դոլարը 2009 թվականից առաջ է թողարկվել և, բնականաբար, հին դիզայնով է, քանի որ նոր դիզայնով դոլարները թողարկվել են 2009-ից հետո, յուրաքանչյուր տեսակի գործարքի դեպքում գանձում ենք գործարքի չափի 1 %-ը»,– ասացին բանկից։
Թե ինչու են նման բան որոշել, բանկի աշխատակիցները հստակ բացատրություն չեն տալիս՝ «մեզ մոտ այդպես է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։