Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎրաստանից Ռուսաստան տանող Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է։
Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, այդ մասին հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,-նշված է հաղորդագրությունում։