ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթ․ Ինտեր Մայամին և Նեշվիլը չպարզեցին հաղթողին
ՍՊՈՐՏԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» ոչ-ոքի խաղաց «Նեշվիլի» հետ՝ 2-2: Հանդիպումը կայացել է Նեշվիլի մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է տանտերերի կանադացի հարձակվող Յակոբ Շաֆելբուրգը։ Երկրորդ խաղակեսի սկզբում նա կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Հինգ րոպե անց Լիոնել Մեսսին Լուիս Սուարեսի փոխանցումից գոլ խփեց: Ավելացված ժամանակում ուրուգվայցի հարձակվողը հյուրերին փրկեց պարտությունից։
Պատասխան խաղը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ մարտի 14-ին, «Ինտեր Մայամիի» մարզադաշտում։