Կանադայի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի մայրաքաղաք Օտտավայում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա, կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը։
«Օտտավայի ոստիկանության սպանությունների բաժինը հետաքննում է վեց մարդկանց մահը, որոնց մարմինները հայտնաբերվել են երեկ երեկոյան ժամը 23-ից քիչ առաջ: Մեկ հոգի բերման է ենթարկվել, հասարակական անվտանգությանը ներկա սպառնալիք չկա»,- ասվում է Օտտավայի ոստիկանության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է 911 զանգին և դեպքի վայրում հայտնաբերել վեց մահացածի դի։
Ոստիկանության պետ Էրիկ Սթաբսը Կանադայի CBC հեռուստաընկերությանը հայտնել է, որ նրանք մահացել են զանգվածային հրաձգության հետևանքով։
Զոհերի ինքնությունը այս պահին հաստատված չէ։