Հեղուկ գազը կրկին էժանացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս օրերին Հայաստանում հեղուկ գազի գնի նվազում է նկատվում։
ArmLur.am-ը շրջել է քաղաքում և ֆիքսել, որ լցակայաններում հեղուկ գազի արժեքը 120 կամ 130 դրամ է։
Ինչպես նախկինում գրել էինք, հեղուկ գազի շուկայում գնի տատանումներ էին նկատվում։ Փետրվարի 28-ի դրությամբ գները տատանվում էին 160 դրամից մինչ 200 դրամ։
Բազում անգամներ ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսագետները նշել էին, որ շուկայում գները պայմանավորված են մի քանի գործոններով, դրանից են՝ համաշխարհային շուկայում բնական գազի գինը, բնակլիմայական պայմանները և փոխարժեքները։