Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի զինծառայողին Բաքվին միակողմանիորեն արտահանձնելը քծնանքի և թուլության հերթական դրսևորում էր Փաշինյանի կողմից․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Երվանդ Հակոբյանը հեռահար կարգով հարց է ուղղել Արմեն Աշոտյանին՝ ինչու՞ են գործող իշխանությունները, ադրբեջանցիներին հաճոյանալու համար, գերի ընկած ադրբեջանցի զինվորներին վերադարձնում։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Անհերքելի փաստ է, որ Փաշինյանն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Ուստի պատրաստ է հաճոյանալ նրան հայ ժողովրդի զավակների, կամ տարածքների, կամ արժանապատվության հաշվին։

Մինչև հիմա մեր տասնյակ հայրենակիցների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու փաստը Ադրբեջանի լկտիության, անպատժելիության, նենգության և ցինիկության ապացույցն է։

Եթե Նիկոլին թվում է, որ ադրբեջանցի զինվորի միակողմանի արտահանձնումն Ալիևն իրոք գնահատելու է, ապա սա հերթական դատարկ, նսեմացուցիչ քայլն է իրականում։ Դիմացինի «վեհանձն» կամ «մեծահոգի» թեստն այդպիսին է դիտվում, եթե դիմացինին հարգում են։ Այդ դեպքում անգամ փորձում են փոխադարձություն ցույց տալ, «լավություն տակից» դուրս գալ։

Նիկոլ-Ալիև հարաբերություններն այդպիսին չեն, ուստի ադրբեջանցու միակողմանի արտահանձնումն ավելի շուտ քծնանքի և թուլության հերթական նշան է Փաշինյանի կողմից՝ Ալիևի համար, ով անգամ թղթով ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնելու հայ գերիներին, չի կատարում, ուր մնաց՝ «գնահատի» Նիկոլի արած «լավությունը»։

Մեկ այլ փաստ էլ արժե արձանագրել։ Ադրբեջանցու ազատումից ընդամենը մի քանի օր առաջ նրան ՀՀ օրենսդրությամբ շատ խիստ մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք, օ՜ հրաշք, «անհիմն» դուրս եկան նույն իրավապահների գնահատմամբ։ Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց վրա նիկոլական համակարգը փնթի կերպով գործեր է կարում, նույն Նիկոլի հանձնարարությամբ ադրբեջանցի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ»։

Այսինքն՝ Նիկոլի օրոք հայը Հայաստանում հայ մնալու ցանկության համար դատվում է, իսկ ադրբեջանցին` իրեն լավ զգում»։

Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը
Ամենադիտված