Քիմ Քարդաշյանը դստեր հետ հուզիչ լուսանկար է հրապարակել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի հետ հուզիչ լուսանկար է հրապարակել: Twitter-ում հրապարակված նկարում 36-ամյա հայուհին կեցվածք է ընդունել դստեր հետ:
«Իմ նրբիկը», - լուսանկարը մեկնաբանել է հայուհին:
Հիշեցնենք, որ երեկ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն անդադար գրում էին Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի՝ Լոս Անջելեսում կայացած պրեմիերայի մասին:
Կարմիր գորգին հայտնվել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Անժելա Սարաֆյանը (որը դեր ունի ֆիլմում), Սերժ Թանկյանը, Օռլանդո Բլումը, Սիլվեսթեր Ստալոնեն, Նինա Դոբրեւը, Օլիվիա Կալպոն, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ու դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը եւ Շարլոթ լե Բոնը: