10 զարմանահրաշ փաստ երեխայի ներարգանդային կյանքի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀղի կանայք չքնաղ են։ Իսկ նրանց ներսում կատարվող գործընթացներն էլ ավելի հրաշալի են։ Հղիության չորրորդ շաբաթում ՈՒՁՀ-ի ժամանակ պտուղը չի երեւա, սակայն նրա գլուխն արդեն կազմավորվում է։
6-րդ շաբաթում պտղի սիրտն սկսում է բաբախել, մեկ րոպեում 150 զարկ։ Տասներորդ շաբաթում պտուղը ելակի չափ է, որի գեսը միայն գլխի չափը։
Եղունգները եւ ականջները 12-րդ շաբաթում սկսում են ձեւավորվել, նա արդեն շարժում է շրթունքները։ 14-րդ շաբաթում արդեն կարելի էզգալ երեխայի խաղը, սակայն եթե դա ձեր երկրորդ կամ երրորդ հղիությունն է։
Առաջինի դեպքում կանայք չեն հասկանա, որ դա արդեն երեխայի խաղն է։ 17-րդ շաբաթում երեխան բավական ակտիվ է, նա արդեն կարող է վախենալ ուժեղ ձայներից։ 18-րդ շաբաթում նա արդեն արձագանում է ձայներին։
23-րդ շաբաթում, ինչպես պարզել են գիտնականները, փոքրիկները ներարգանդային կյանքում արդեն երազներ են տեսնում։ Եթե երեխայի խաղը ռիթմիկ է, ուրեմն նա զկրտում է։ 29-րդ շաբաթում երեխան սկսում է ճարպ կուտակել։ Առաջինը ճարպը կուտակվում է այտերում։