Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
Ըստ այդմ, 2024 թ-ի փետրվարին Հայաստան այցելել է 127 հազար զբոսաշրջիկ։
Նախորդ տարիներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է.
2023թ․ փետրվարին՝ 130 հազար։
2022թ․ փետրվարին՝ 72 հազար։
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):