Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը իր վրա է վերցնում սահմանային հսկողությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը խնդրել է ռուս սահմանապահներին հեռացնել Երևանի օդանավակայանից, գրում է kommersant.ru-ն:Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով համապատասխան պաշտոնական գրություն է ուղարկվել Կրեմլ։ Փաստաթղթում ասված է, որ երկրի իշխանությունները մտադիր են ինքնուրույն վերահսկել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Պարոն Գրիգորյանը նշել է, որ «Հայաստանն այդ հարցում հստակ դիրքորոշում ունի»։

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս սահմանապահներին օդանավակայանից դուրս բերելու վերաբերյալ որոշումներ չեն եղել։

Նրա խոսքով «ոչ ոք պաշտոնական խողովակներով այդ որոշումները չի հայտնել»։

Հայաստանի իշխանությունների նման գործողությունների համար մի քանի նախադրյալներ կային, բացատրել է «kommersant.ru»-ի հայաստանյան թղթակից Արշալույս Մղդեսյանը:

«Այդ թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել հայ հասարակության մեջ, դա ճգնաժամ է հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ հայտարարության պաշտոնական պատճառը ՌԴ քաղաքացի Պետրակովի դեպքն էր, ով անցյալ տարեվերջին զորակոչվել էր ռուսական բանակ, իսկ դեկտեմբերին, ըստ մամուլի հրապարակումների, լքել էր զորամասն ու թռել Հայաստան: Այնպես էր եղել, որ երբ նա ժամանել էր Հայաստան, նրան բերման էր ենթարկել ռուսական ռազմական ոստիկանությունը, իսկ հետո արտահանձնել Ռուսաստան։ Դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Բազմաթիվ հասարակական ակտիվիստներ և քաղաքական գործիչներ մեղադրում էին Հայաստանի իշխանություններին անգործության մեջ և զարմանում, թե ինչպես է պատահել, որ Հայաստանի տարածքում ռուսական անվտանգության ուժերը կազմակերպել են անձի ձերբակալություն կամ կալանավորում և արտահանձնում երկրի տարածքից»»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից բացի այն միակ երկիրն է, որտեղ տեղակայված են ռուս սահմանապահներ։

1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրով ԱԴԾ սպաները հայ գործընկերների հետ հսկում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանները։ Վարչությունը ներառում է չորս ջոկատ՝ Արմավիրում և Գյումրի, Արտաշատ և Մեղրի քաղաքներում։

Բացի այդ, «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված է առանձին անցակետ։ Դժվար թե Ռուսաստանը կտրուկ արձագանքի Հայաստանի նման քայլին, կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:

«Նրանք ցանկանում են խզել կապերը Ռուսաստանի հետ, քանի որ իրենց գաղափարախոսությունն է թելադրում, և նրանք կարծում են, որ դրա պահը եկել է։ Ընդ որում, նրանք ակնհայտորեն վախենում են որևէ վճռական քայլի դիմելուց։ Նախ այն պատճառով, որ այդ գաղափարը Հայաստանում տարածված չէ։ Երկրորդ, քանի որ կապերը խզելու արդյունքները դժվար է հաշվարկել։ Դա վերաբերում է նաև տնտեսությանը, Հայաստանը մեծապես է կապված ռուսական շուկայի հետ։ Չեմ կարծում, որ այստեղ Մոսկվայի համար զարմանալի բան կա: Հայաստանի իշխանությունների բոլոր հայտարարությունները առնվազն վերջին 1,5 տարվա ընթացքում նույն բանի մասին են. նրանք ցանկանում են վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ ռուսական մոտեցումն այնպիսին է, որ, ի վերջո, Հայաստանի ժողովրդի կամքն է առաջին կետը, և երկրորդը, որ դժվար թե հնարավոր լինի այդ հարաբերությունները մաս-մաս խզել, այսինքն հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից անվտանգության, արտաքին քաղաքականության և դաշնակցային հարաբերությունների բնագավառներում, բայց թողնել տնտեսական հարաբերությունները, որոնք այժմ կապում են երկու երկրներին։ Դե, և, իհարկե, Հայաստանի իշխանությունները փորձում են ապահովել, որ Ռուսաստանը նախաձեռնի խզումը», ասել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված