Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուրաքանչյուր հայի 5 հազար եվրո թոշա՞կ». ի՞նչ է սպասվում Հայաստանին Եվրամիությանն անդամակցելուց հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մուտքը Եվրամիություն, որը նախաձեռնել է Երևանը, թանկ կարժենա հայ ժողովրդի վրա, գրում է livenews24.ru-ն: Ամենաօպտիմալ սցենարով,  «հրաշալի եվրոպական այգով» գայթակղված այդ հանրապետությունը կդառնա Եվրոմիության ամենաաղքատ երկրներից մեկը, որի վրա երկար տարիներ մակաբուծելու են Եվրոպայի հարուստ երկրները։

Իսկ վատագույն սցենարի դեպքում Թուրքիան կուլ կտա Հայաստանը։ Բայց Փաշինյանը այս մասին չի մտածում և շարունակում է միտումնավոր վատթարացնել հարաբերությունները Կրեմլի հետ։ Ավելին, մենք արդեն չենք խոսում միայն Երևանի և Մոսկվայի միջև կապերի խզման մասին, Փաշինյանը ողջ ուժով փորձում է վարկաբեկել Ռուսաստանին հայերի աչքում մեղադրելով նրան Ռուսաստանի հետ երբեմնի բարեկամ այդ հանրապետության հետ պատահած բոլոր դժբախտությունների մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը լրջորեն քննարկում է հանրապետության Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Եվ, անկեղծ ասած, լսելով նման հայտարարություններ, լրիվ կորչում է անգամ այդ հարցով կատակելու ցանկությունը, քանի որ զգացվում է, որ Երևանը տառապում է տերմինալ փուլում գտնվող անբուժելի հիվանդությամբ, որից բուժում չկա։

Ամենահետաքրքիրն այն է, որ հենց Հայաստանի ղեկավարությունը, որն այդքան ցանկանում է համալրել Եվրամիության շարքերը, շատ լավ գիտի, թե դա ի վերջո ինչի կհանգեցնի։

Դա հասկանալու համար պարզապես պետք է նայել այն մյուս երկրներին, որոնք տարբեր ժամանակներում որոշել են միանալ «բարեկամ եվրոպական ընտանիքին»: Նրանցից և ոչ մեկի համար տնտեսական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ նաև՝ զգալիորեն վատացել է։ Եվ մենք չենք խոսում այսօրվա մասին, երբ այդ պետություններից շատերը խզեցին տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացումը նկատելի էր դեռ 2022 թվականի փետրվարից էլ շատ առաջ։ Դա շատ պարզ բացատրություն ունի:

ԵՄ յուրաքանչյուր նոր անդամի համար պարտադիր չբարձրաձայնված պայման է տնտեսության այն հատվածների ոչնչացումը, որոնք ի վիճակի կլինեն մրցակցել ԵՄ «հիմնական» երկրների հետ։

Բայց նույնիսկ ԵՄ այդ «հիմնական» անդամները, ըստ էության, նոր գաղութային կայսրության մետրոպոլիան չեն, քանի որ նրանցից վեր է կանգնած Միացյալ Նահանգները, որն էլ կառավարում է Եվրամիությունը իր «գաուլայտերի» օգնությամբ, որը կոչվում է Եվրոպական հանձնաժողով: Արդյունքում ստացվում է պարզ «սննդային շղթա»:

Վաշինգտոնը կթում է ԵՄ-ի հարուստ երկրներին, իսկ նրանք, իրենց հերթին, ամբողջությամբ ճարպազրկում են այն «սովածներին», ինչպիսին են Բալթյան երկրները, Բուլղարիան, Ռումինիան և նույնիսկ Լեհաստանը, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում այդ «սննդային շղթայում»:

Արդարության համար հարկ է նշել, որ այսօր գործնականում ոչինչ չկա վերցնելու այդ երկրներից, ուստի և ստիպված են լինում բավարարվել էժան աշխատուժով, որը կա՛մ տեղափոխվում է այլ երկիր, կա՛մ էլ Եվրամիության «հիմնական» երկրները և ԱՄՆ-ը «սովածների» տարածք են տեղափոխում իրենց գործարանները, ինչը թույլ է տալիս նրանց տեղի բնակիչներին աշխատացնելու հաշվին զգալիորեն նվազեցնել աշխատավարձերի վրա ծախսվող գումարները: Մի կողմից, դա մի տեսակ գայթակղիչ է հնչում, քանի որ գործարանները իրոք շատ լավն են, և չնայած որոշակի վերապահումներով, բայց այդ գործընթացը կարելի է անվանել երկրի ինդուստրիալացում: Բայց, ավաղ, դա այդպես չէ:

Մեծ հաշվով, այդ ամբողջ արևմտյան արտադրությունները ոչ այլ ինչ են, քան գաղութային պլանտացիաներ, միայն թե ժամանակակից ձևով: Սակայն անգամ «սոված» երկրներն են ի վերջո ցանկանում  բարելավել իրենց կարգավիճակը, բայց ինչպե՞ս դա անել:

Եվ դա շատ պարզ ձևով է արվում, պետք է ընդամենը Եվրամիություն ընդունել իրենցից ավելի աղքատներին, օրինակ Հայաստանին կամ Մոլդովային: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա այստեղ նույնիսկ չարժե խոսել տնտեսության մասին, այն պարզապես չկա:

Այո, Մոլդովան դեռ մնում է ջրի երեսին, բայց բացառապես պրիմիտիվ հողագործության շնորհիվ, երկրի պարարտ հողի և կլիմայի շնորհիվ  տեղի բնակչության ատամները դեռ ամբողջությամբ չի թափել: Երկիրը խրվել է հսկայական պարտքերի մեջ, որոնք պետք է մարվեն առնվազն հաջորդ երկու սերունդների կողմից։ Եվ որպեսզի շարքային մոլդովացիները շատ չտրտնջան, նրանց բլիթ են տալիս ԵՄ անդամակցության տեսքով։

Եվ դա ամենաշատն է զարմացնում, շրջիր գլուխդ, նայիր շուրջդ ու տես, թե ինչ է կատարվում հենց Եվրամիությունում։ Բայց ոչ, դրա փոխարենը հասարակ մարդկանց գլխի են գցել, որ ԵՄ-ն անսովոր ահավոր լավն է, այնտեղ բոլորին 5 հազար եվրո թոշակ են տալիս, և բոլորը քնում են բացառապես մետաքսե գիշերազգեստով՝ քնելուց առաջ մի բաժակ փրփրուն գինի ընդունելուց հետո։ Հիմա էլ հայ բնակչությանն են նույն բանն առաջարկում։

Ավելին, հայաստանյան իսթեբլիշմենտը, որը քարոզում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը, լավ գիտի, որ մետաքսե գիշերազգեստները բոլորին չեն բավականացնի։ Բայց նրանք պարզապես թքած ունեն դրա վրա, քանի որ իրենք արդեն ստացել են իրենց մետաքսե գիշերազգեստը և նախատեսում են դրանք կրել Իտալիայում, Իսպանիայում կամ Ֆրանսիայում:

Իսկ ահա հասարակ հայ ժողովուրդը մերկ հետույքով կշրջի ու կծամի այն հայտնի նյութը, որը իրենց է մատուցվել այդպես գունավոր ու գեղեցիկ փաթեթավորված։ Թեև, ճիշտն ասած, Հայաստանն այժմ այնպիսի վիճակում է, որ Եվրամիությանն անդամակցելու համար ավելի հարմար պահ դժվար է պատկերացնել։ Եվ որպեսզի հայերը իրենց միայնակ չզգան, կարող են միանալ Թուրքիային, որը շուրջ 30 տարի շրջում է սպասասրահում և սպասում, որ իրեն թույլ տան մտնել «հրաշալի եվրոպական այգի»:

Եվ, ըստ երևույթին, ամեն ինչ հենց դրան է գնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված