Սելտան նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
ՍՊՈՐՏԿլաուդիո Խիրալդեսը դարձել է «Սելտայի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մարտի 12-ին «Սելտան» հայտարարել էր Ռաֆայել Բենիտեսին պաշտոնանկ անելու մասին։ 63-ամյա իսպանացին գլխավորում էր «Սելտան» ընթացիկ մրցաշրջանի սկզբից։
36-ամյա Խիրալդեսը նախկինում աշխատել է «Սելտայի» երիտասարդական թիմերի հետ և 2022 թվականից մարզել է իսպանական ակումբի երկրորդ թիմը։
28 տուրից հետո «Սելտան» 24 միավորով զբաղեցնում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: