Այս հաստագլուխը պարբերաբար բռնաբարում էր իր ընկերուհու 10 ամյա աղջկան. տեսեք, թե ինչ տեղի ունեցավ վերջում..
ՎԻԴԵՈԱպրիլի 10ին 48 ամյա Ռոբերտ Սեմանը, ով մահապատժի էր դատապարտվել 10ամյա աղջկա բռնաբարության համար, հետո նրան հրկիզել տատիկի և պապիկի հետ միասին, ինքնասպան եղավ հենց դատարանում:
Հանցագործը թռավ դատարանի շենքի չորրորդ հարկից, որտեղ լսվում էր իր գործը: Դեպքը նկարահանել է հսկող տեսախցիկը: Կադրերում երևում է՝ ինչպես է դատապարտվածը դուրս գալիս նիստերի դահլիճից՝ վիճելով իրեն ուղեկցող ոստիկանների հետ և հանկարծ նետվում է պատշգամբից:
Մարդասպանի ձեռքերին ձեռնաշղթաների բացակայությունը կարելի է բացատրել կանոնով, ըստ որի՝ մեղադրյալներին դատարանի շենքով տանում են առանց ձեռնաշթաների սովորական հագուստով: Դա արվում է դատարան գնացած մարդկանց չանհանգստացնելու համար: Որպես փախչելու դեմ անվտանգության միջոցառում օգտագործվում է էլեկտրոնային ապարանջան, որն ամրացնում են ոտքին: Ռոբերտ Սեմանը ձերբակալվել էր 2015 թ
Մարտի 31ին տղամարդը դիտավորյալ հրկիզեց տունը, որտեղ ապրում էին 10ամյա Քորին Համփը և նրա տատիկն ու պապիկը: Ավելի ուշ պարզվեց, որ տղամարդն այդպես փորձել էր իր նախորդ հանցագործության հետքերը քողարկել: Նա մի քանի տարի ապրում էր Քորինի մոր հետ և պարբերբար բռնաբարում էր նրա 10ամյա աղջկան: Այդ մասին իմանալով՝ կինը երեխայի հետ տեղափոխվեց իր ծնողների տուն:
Սակայն որոշ ժամանակ անց կինը ցանկացավ վերադառնալ Սեմանի մոտ, նույնիսկ մտադիր էր դադարեցնել հետաքննությունը: Նրա ծնողներն ավելի մեծ զայրույթով աշխատում էին նրան պատասխանատվության ենթարկել: Դատական առաջին լսումից մի քանի ժամ առաջ Սեմանը հրկիզեց նրանց տունը…