Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև ո՞ր կետն է այս քանդարարությունը հանդուրժվելու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն բանից հետո, երբ Երևանի պետական կոնսերվատորիայում վերջապես սկսեցին հասկանալ, որ նաև Հայաստանի ազգային երաժշտանոցի գլխին են փաշինյանական չարաղետ ամպեր կուտակվում, անհանգստության նշաններ ցույց տվեց նաև Գեղարվեստի պետական ակադեմիան: Մինչ կոնսերվատորիայում «փակ հանդիպում» էր, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ արտահայտեց բուհի դիրքորոշումը՝ նշելով, որ ակադեմիայում չկա մեկը, որ կողմ լինի առաջարկվող «օպտիմալացմանը»:

Հարցը, նկատենք, միայն հիշատակված բուհերին չի վերաբերում: Խնդիրն ընդգրկուն է. Փաշինյանի իշխանության գլխում «հանճարեղ» միտք է ծագել, թե՝ եկեք բոլոր բուհերն ու գիտական հաստատությունները հավաքենք մի տարածքում, անունը դնենք՝ «Ակադեմիական քաղաք», իսկ ազատված ճոխ շենք-շինություններն էլ վարձակալությամբ տանք, փող շինենք: Ըստ որում, այսպես ասած՝ «Ակադեմիական քաղաքն» էլ ցանկանում են կառուցել և շահագործել... գիտական հաստատությունների, բուհերի եղած շենքերի վաճառք/վարձակալությունից ստացված հասույթով:

Եթե հակիրճ բնորոշելու լինենք իշխանության այդ «նյու-վասյուկիական» «դարի նախագիծը», ապա պետք է ասենք. «Ձյուն գա գլխներիդ ու նաև՝ այն հասարակության գլխին, որ թույլ կտա նման բան»:

Այն, ինչ հրապարակվել է՝ որպես օպտիմալացվող գիտական հաստատությունների ցանկ, ակնհայտորեն «ոտքի վրա» բստրած մի բան է: Ակնհայտ է, որ իշխանության ինչ-որ կաբինետներում մի քանի «տիկ-տոկեր»-պաշտոնյաներով նստել ու քիչ թե շատ անվանումով իրար մոտիկ ինչ նկատել են, որոշել են «միաձուլել» զմիմյանս: Աչք է ծակում և այն, որ այդ օպտիմալացման, էլ չենք ասում՝ օպտիմալացնողների առանցքային փորացավը եղել է Երևանի կենտրոնում գտնվող բուհերի հրաշալի շենքերը, կառույցները «նաղդելը», դրա վրա հնարավորինս «փող կպցնելը», ուրիշ՝ ոչինչ: «Գաղափարա-քարոզչական» շղարշն էլ այն է, թե՝ «կենտրոնը բեռնաթափում ենք»... Ի՞նչ կարելի է ասել այս ամենի կապակցությամբ:

Առաջինը՝ Պետհամալսարանի, Բժշկականի, Պոլիտեխնիկի, Տնտեսագիտականի, Կոնսերվատորիայի, Գեղարվեստի ակադեմիայի, Ագրարայինի ու, առհասարակ, մնացած բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերը կառուցվել, ստեղծվել են ու կան մեր պապերի ու տատերի, մեր հայրերի ու մայրերի, մեր վճարած հարկերի, աշխատանքի ու ջանքերի արդյունքում: Դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի, այդ ժառանգության հետ: Դուք գնացեք, մի քարուքըռ տեղ գտեք, այնտեղ փորձեք գոնե մի բարաք կառուցել: Ձեռքներդ հեռո՛ւ մեր կրթօջախներից, մեր բուհերից, մեր բուհերի շենքերից: Դրանք ձերը չեն, ձեր հոր տնից չեք բերել, որ մի հատ էլ հիմա ձեր անձեռնահասությամբ դնեք-քանդեք, ավերեք, խեղաթյուրեք: Առավել ևս, որ դուք ինչի դիպչում եք, փչացնում եք, խաթարում, ապականում, հանձնում թշնամուն:

Երկրորդը՝ Կոնսերվատորիայի կամ Գեղարվեստի ակադեմիայի, Բժշկականի կամ Պետական համալսարանի փակվել-չփակվելը միայն տվյալ բուհերի խնդիրը չէ՛: Դա մե՛ր երկրի Համալսարանն է, դա մե՛ր Կոնսերվատորիան է, դա մե՛ր Գեղարվեստի ակադեմիան է ու այդպես շարունակ: Այդ բուհերում ուսանում են մեր զավակները, մեր ազգի այն սերունդը, որ ապագա է ստեղծելու, որքան էլ դուք ջանում եք այն ոչնչացնել:

Ժողովո՛ւրդ, մի կարծեք, թե երաժիշտներից են Կոնսերվատորիան խլում կամ օտարում, դա առաջինը ձեզանից են խլում երգարվեստ ունենալու բնական իրավունքը, խլում են մշակույթ և արվեստ ունենալու հնարավորությունը, խլում են գիտություն ու բարձրագույն կրթություն ունենալու հնարավորությունը, վերջապես:

Երրորդը՝ ասել ենք, կրկնենք. «Ակադեմիական քաղաք» իշխանական նախագիծը արկածախնդրության տպավորություն է թողնում, չմտածված է, տակուգլուխ (այնքան չմտածված, որ նույնիսկ դրա համար տեղ ընտրելիս երևաց, նախ՝ Աշտարակում էր իբր թե լինելու, հետո «մեծահոգաբար» Երևանի ծայրամասը որոշեցին «հարմարեցնել»): Դա ավելի շուտ «համակենտրոնացման ճամբարի» տպավորություն է թողնում: Տարօրինակ է նաև, որ «Ակադեմիական քաղաքի» դեռ անգամ հիմքը չգցած, այսօրվանից արդեն բուհերի արհեստական միավորման, օպտիմալացման աղմուկ է բարձրացվում:

Ի դեպ, «Ակադեմիական քաղաք», որպես այդպիսին, խորհրդային տարիներին արդեն կառուցվել է. գրեթե բոլոր հիմնական բուհերը գտնվում են Երևանի փոքր կենտրոնում, միմյանցից 5-6 րոպե քայլելու հեռավորությամբ, կենտրոնացված են վարչական մեկ շրջանում, կարելի է ասել: Հա, իսկ այդ բուհերի միջակայքում էլ Ազգային գրադարանն է: Ազգային գրադարանի շե՞նքն ինչ եք անելու, պայթեցնելո՞ւ եք, գրքերից էլ խարույկ եք վառելու և շուրջը ցատկոտե՞ք, այո՞...

Հա, հատուկ նշենք, որ ինչ վերաբերում է Երևանի «կենտրոնը բեռնաթափելուն» , ապա եթե նույն շենքերը շահագործվելու են որպես հյուրանոց, բիզնես-կենտրոն, չգիտես, թե է՛լ ինչ, կամ դրանց տեղերում թանկանոց «բազմաբնակարանային էլիտար շենքեր» են խոյանալու, ապա ի՞նչ «բեռնաթափման» մասին կարող է խոսք լինել: Առհասարակ, նման բաներ մոգոնող իշխանություններին է պետք «բեռնաթափել» պետական կառավարման համակարգից:

Իսկ գիտե՞ք, թե ինչու է Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն այդպես կոչվում: Որովհետև այդտեղ ամենից շատն է ուսանող-երիտասարդության անցուդարձը: Հիմա ի՞նչ, կայարանի անունն էլ պիտի փոխենք, դնենք «Ծերուկ-զառամախտայի՞ն», թե՞ «ՔՊ-բիզնեսմենային»:

Ավելին, եղած բուհերը, օրինակ՝ նույն Կոնսերվատորիայի շենքը ժամանակին նախագծվել և կառուցվել է հենց երաժշտանոցի համար, համապատասխան դահլիճներով, սրահներով, նյութերով: Դուք, որ տոնական լույս կախելու համար հրապարակի շենքերի պատերը ողթ (փլավքամիչ) եք դարձրել, կկարողանա՞ք եղածին գոնե մի փոքր մոտ բան կառուցել: Բացառվո՛ւմ է: Քանդարարների «բրիգադը» չի կարող նման բան կառուցել: Փչացնել ու ավերել, այո, կարող եք: Դրանում դույզն-իսկ չենք կասկածում:

Հարցերի հարցն այլ է. ով է դա թույլ տալու: Թեպետ, մեր դեպքում ավելի տեղին է հարցը, թե մինչև որ կետն է այս քանդարարությունը հանդուրժվելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին 
Ամենադիտված