MediaHub-ը գրել էր Արարատ քաղաքի տարածքում գործող բենզալցակայանի մասին, որտեղ բենզինն այս օրերին վաճառվում է 280-330 դրամով։ Մեր տեղեկություններով, Արարատ քաղաքի մոտ արդեն 2 բենզալցակայան կա, որոնք բենզինը վաճառում են երևանյան գների հանեմատ անհավանական՝ 280-330 դրամով։ Իսկ Երևանում, Գյումրիում, այլ քաղաքներում բենզինի գինը շարունակում է մնալ 490-530 դրամի սահմանում։
Մեր ընթերցողներից ստացած տեղեկություններով, Արարատի բենզալցակայաններում հերթեր են գոյանում, վսռելիքը երկու բենզալցակայանում էլ սպառվում է շատ արագ հերթերն ու պահանջարկը շատ մեծ է։
Օրինակ, մեր ընթերցողներից մեկը երեկ երեկոյան չի հասցրել բենզինը այդ ցածր գնով գնել, թեև հերթ է կանգնել երկար ժամանակ, բայց երբ այն հասել է միայն իտալական "Պրեմիում"֊ն է մնացել։ Շատերը նշում են, որ գինը շատ գայթակղիչ է, բայց ամեն անգամ լիցքավորելու համար Արարատ հասնելը բարդ է, Երևանում մեկ է պետք է “էլի զապրավկա” անեն, բացի դրանից բենզինի որակն էլ շատ վստահություն չի ներշնչում։
Բայց ահա եթե բենզինի գինը միայն Արարատի բենզալցակայաններում է էժան, ապա հեղուկ գազի գինը շատ տեղերում է նվազել։ Մի քանի օր առաջ մենք գրել էինք, որ հեղուկ գազի գինը Երևանի տարածքում կարելի է գտնել 110 դրամով, սակայն մենք արձանագրել ենք, որ հեղուկ գազը այսօր կարելի է և՛ 99 դրամով գտնել, և՛ անգամ ավելի ցածր։ Սակայն, օրինակ, Արտաշատում հեղուկ գազի գինը 120 դրամ է, իսկ Գյումրիում՝ 130 դրամ է։
Փաստացի, այժմ վառելիքի շուկայում ականատեսն ենք գների տատանումների՝ թե՛ հեղուկ գազի, թե՛ բենզինի։ Թե ինչո՞ւ է բենզինի գինը Երևանում մնում նույնը, իսկ Երևանից դուրս՝ նվազում, պարզ չէ։
Մարիաննա Արամյան