Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ հեռացավ ՊԱԳ տնօրենը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․

Պետական առողջապահական գործակալության աշխատողներն ապշած են իրենց ղեկավարի՝ ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանի անսպասելի հրաժարականից։ Նա նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմ կադրերից էր, որը վաղեմի կապեր ուներ նրա հետ։ Նախարարի անվան հետ կապվող «Վիգմոր» կլինիկայում Ահարոնն աշխատել է որպես տնտեսագետ, ՊԱԳ-ում եղել է կրտսեր մասնագետ, նպատակադրված փորձել է առաջ գնալ՝ իր կապերն օգտագործերով նախարարի եւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի հետ ու ծառայողական աստիճանակարգով սլացել է դեպի վեր՝ վերջապես հասնելով տնօրենի աթոռին, որին ձգտել է վաղուց ու ուժերի ներածի չափով։ Նա 2 անգամ է ՊԱԳ տնօրեն նշանակվել։ Առաջինը՝ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո, եւ երկրորդ անգամ՝ երբ դատական կարգով պաշտոնին վերականգնված Ծաղիկ Վարդանյանը մեկ ամիս աշխատելուց հետո դիմում գրեց եւ հեռացավ այդ պաշտոնից։ Այն ժամանակ Ահարոն Բարսեղյանը նույնիսկ քաղծառայության քննություն հանձնեց` մրցույթի մասնակցեց եւ 2023-ի հոկտեմբերին վերանշանակվեց ՊԱԳ տնօրեն։ Ու հանկարծ, մեկ րոպեում որոշում է ու հեռանո՞ւմ բաղձալի աթոռից։ 

Հիշեցնենք․ մարտի 14-ի երեկոյան տեղեկացանք, որ առողջապահության նախարարության կարեւորագույն ֆինանսական կառույցի՝ առողջապահական գործակալության տնօրեն Ահարոն Բարսեղյանին կանչել են նախարարություն ու հաղորդել, որ ազատված է աշխատանքից, նա էլ, վերադառնալով գրասենյակ, աշխատողներին ասել է, որ այլեւս չի գալու։ Իսկ երեկ նա «Հրապարակին» հայտնել է, որ աշխատանքից անձնական պատճառով է ազատվել` իր դիմումի համաձայն, որի մասին նախարարին տեղեկացրել է դեռեւս 15-20 օր առաջ։ 

Ասում են՝ վերջին օրերի նրա վարքագծից չէիր ասի, թե նման է հեռացող մարդու։ Ահարոն Բարսեղյանը նույն օրը` մինչ նախարարություն գնալը, իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում շատ գործնական է տրամադրված եղել։ Ասել է՝ սա եմ անելու, նա եմ անելու, մարդկանց ինչ-ինչ բաներ է խոսք տվել, մի քանի օր առաջ էլ հիմնարկում կրքոտ վեճ է ունեցել սանավիացիայի հարցերով։ Այս ամենը մեզ հաղորդեց նախարարության մեր տեղեկացված աղբյուրը։ 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ հեռացավ Բարսեղյանը։ ՊԱԳ-ում ոմանք նրա հեռացումը կապում են մի երկու ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Մեր տեղեկություններով՝ 5 բժշկական կազմակերպությունների ղեկավարներ միասին մտել են առողջապահության նախարարի մոտ եւ պահանջել Ահարոն Բարսեղյանի հրաժարականը։ Նախարարը, սակայն, հրաժարվել է կատարել նրանց պահանջը։ Թե ինչ է եղել հետո, կարելի է միայն ենթադրել։ Չի բացառվում, որ բուժհաստատությունների տնօրենները նման պահանջ ներկայացնելու համար ռեալ պատճառներ եւ փաստաթղթեր են ունեցել, որոնք կարող են հայտնված լինել մի որեւէ իրավապահ մարմնում, օրինակ, դատախազությունում։ Այս դեպքում ՊԱԳ տնօրեն անակնկալ հրաժարականը հասկանալի կլիներ։ Եթե դա այդպես է, ապա պետք է սպասել զարգացումներին։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին 
Ամենադիտված