Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և 30 մետր «օդային թռիչքի» արդյունքում հայտնվել հողամասում. բժիշկները պայքարում են վարորդի և ուղևորի կյանքի համար
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Այսoր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում BMW մակնիշի 37 CC 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի-Ողջաբերդ ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 30 մետր «օդային թռիչքի» արդյունքում հայտնվել քաղաքացու հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո՝ արդեն ժամանած շտապօգնության բրիգադը։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Հավաքվածները նշում էին, որ վիրավորները երիտասարդ տղա ու աղջիկ են, և նրանց հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարն ու տեղակալը։ Փաստի աթռիվ նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 7-րդ փողոցի բնակիչ Արտյոմ Մանվելի Հովհաննիսյանի անվամբ մեքենայի տեխնիկական անձնագիր և Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Խաչատուր Արմենի Վարդանյանի անվամբ անձնագիր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով