Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1988 թ. Շահումյանի և Գետաշենի իշխանության ներկայացուցիչները դիմել են ԼՂ-ի կազմում ընդգրկվելու խնդրանքով. պատմության այս օրը (17 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մարտի 17-ին աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, մասնավորապես`

Իռլանդիայում նշում են Սուրբ Պատրիկի օրը, ԱՄՆ-ի Բոստոն նահանգում` Անգլիական բանակի էվակուացիայի օրը, Թաիլանդում` Ազգային Մուայ-Թայ ըմբշամարտի օրը։

Հայաստանում այս օրը 1865թ.-ին ծնվել է լեզվաբան Մանուկ Աբեղյանը։

1962թ.-ին Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն:

1964թ.-ին ծնվել է դերասան Ռոբերտ Հակոբյանը:

1988թ.-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության ներկայացուցիչները դիմել են վերադաս մարմիններին ԼՂ-ի կազմում ընդգրկվելու խնդրանքով։

1991թ.-ին տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցել են Բելառուսը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենիան. Հայաստանի իշխանությունը խոչընդոտել է հանրաքվեի անցկացումը իր տարածքում։

1992թ.-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իտալիայի հետ։

1994թ.-ին, Ստեփանակերտ քաղաքի մոտ, հայկական ուժերի կողմից խփվել է իրանական C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը Մոսկվայից Թեհրան էր տեղափոխում իրանցի դիվանագետների ընտանիքներ. զոհվել է 19 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։

1995թ.-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել ընդհարում ՕՄՕՆ-ի և բանակային ստորաբաժանումների միջև։

1997թ.-ին վախճանվել է նկարիչ Պետրոս Մալայանը։

2004թ.-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին: 

2011թ.-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվել է Ազատության հրապարակում, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:

2015թ.-ին Երևանում  կայացել է Եվրանեսթի լիագումար նիստը, որտեղ ընդունվել է Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

2016թ.-ին Սամվել Ալեքսանյանը հակադարձել է հումքի անվան տակ շաքարավազ ներկրելու և այդպիսով բարձր մաքսատուրքերից խուսափելու մասին մեղադրանքներին, ըստ նրա պնդման ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասեցին մեղադրանքներ է հնչեցնում ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»:

2023թ.-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:

Անդրադառնանք աշխարհին.

մ․թ․ա․ 45թ.-ին տեղի է ունեցել ճակատամարտ` հանրապետականների և Կեսարի զորքերի միջև, Մունդի մոտ, որը ավարտվել է Կեսարի փայլուն հաղթանակով, ինչն էլ իր հերթին փաստացի վերջ է դրել Պոմպեոսի և Կեսարի միջև ծագած քաղաքացիական պատերազմին։ Ճակատամարտում զոհվել են հանրահայտ զորահրամանատարներ Պուբլիոս Աթթիյ Վարը և Տիտ Լիբիենը։

180թ.-ին վախճանվել է Հռոմեական կայսր, Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։

461թ.-ին վախճանվել է կաթոլիկ սուրբ Պատրիկը։

624թ.-ին Բադրայի մոտ տեղի է ունեցել առաջին խոշոր ճակատամարտը` մահմեդականների և կուրայշիթների միջև։

1521թ.-ին Ֆերնան Մագելանի արշավախումբը` ափ իջնելով, Հոմոնհոն կղզիախմբի կղզիներից մեկում հայտնաբերել է Ֆիլիպինները։

1524թ.-ին ծնվել է Յուկատանի երկրորդ եպիսկոպոս Դիեգո դե Լենդա Կալդերոնը, որը հանդիսացել է մայաների քաղաքակրթության ուսումնասիրող։

1628թ.-ին ծնվել է ֆրանիացի դասական քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը։

1782թ.-ին վախճանվել է հանրահայտ շվեյցարացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Դանիել Բեռնուլին։

1825թ.-ին Սանտա-Դոմինիկա կղզու իսպանական հատվածում հայտարարվել է Դոմինիկյան հանրապետության ստեղծումը։

1834թ.-ին ծնվել է գերմանացի ինժեներ, կոնստրուկտոր, արդյունաբերող Գոտտլիբ Դայմլերը։

1856թ.-ին ծնվել է ռուս նկարիչ Միխաիլ Վրուբելը։

1932թ.-ին Ֆինլանդիայի կառավարությունը, ի նշան չոր օրենքի թեթևացման, պատվիրել է 875 հազար շիշ սպիրտային խմիչք։

1845թ.-ին անգլիացի Ստիվեն Պերրին արտոնագրել է գրասենյակային ռետինը։

1861թ.-ին ստեղծվել է Իտալիայի Թագավորությունը։

1899թ.-ին Անգլիայի Քենտ կոմսության Գուդվինի ավազներում խրված կոմերցիոն նավն ուղարկել է աղետի առաջին ռադիոազդանշանը՝ ՍՈՍ-ը։

1899թ.-ին աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Ֆիբին:

1930թ.-ին ծնվել է ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, Լուսնի վրա իջած 8-րդ մարդը հանդիսացող Ջեյմս Իրվինը։

1937թ.-ին վախճանվել է բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Օստին Չեմբեռլենը։

1950թ.-ին ԱՄՆ-ում հայտարարվել է Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։

1959թ.-ին Դալայ-Լամա 14-րդը, իր համախոհների հետ, Տիբեթից փախել է հնդկական Դհարամսալա քաղաք, որտեղ էլ կազմավորել է երկրից դուրս գտնվող տիբեթական կառավարություն։

1959թ.-ին վախճանվել է  վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1960թ.-ին Ճապոնիայում վաճառքում հայտնվել են բազմագույն ֆլոմաստերներ։

1963թ.-ին Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ։

1966թ.-ին կայացել է առաջին հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից․ «Վոստոկ 2» հրթռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել «Կոսմոս 112» արհեստական արբանյակը։

1973թ-ին բացվել է Լոնդոնի կամուրջը։

2004թ.-ին Կոսովոյում սկսվել են երկօրյա ջարդերը, որոնց ընթացքում վառվել է 34 վանք և աղոթատեղի։

2020թ.-ին վախճանվել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։

2023թ.-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքներով լիազոր Մարիա Լվով–Բելովայի նկատմամբ:

Կ. Խաչիկյան

Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ Փաշինյանին
Ամենադիտված