Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ, ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտություն: Այս մասին նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաոտւցված պատարագից հետո իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Կույր պետք է լինել, կամ կուրացած, կուրացածի վրա էլ ուրացած, որ  մոռանաս, կամ վախի ներքո չկարչողանաս այդ ստացած ժառանգությունը համարես քոնը եւ տեր կանգնել: Ես գաղտնիք չեմ ասի ձեզ, որ շարունակաբար մենք գտնվում ենք դաավաճանված ու ուրացված լինելու այս ամբողջ գործընթացում: Այն սկսվել է Արցախ աշխարհով, նրա ուրացումով, հայրենազրկումով եւ այդպես շարունակվում է քայլ առ քայլ եւ դուք ինքներդ եք վկա, որ ընդամնեը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Տավուշ աշխարհից, այսպես կոչված 4 գյուղեր, հետո անշուշտ հերքելով, որ գյուղեր չեն դրանք, տարածքներ են, տրվելու են թշնամուն: Եւ ոչ միայն դա թշնամական պահանջ է, այլ նաեւ ցավոք սրտի, ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի թուլակամության եւ կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտությունն է:  Մենք այս ամբողջ ժամանակահատվածում ապրել ենք եւ ապրում ենք ստի, կեղծիքի,հայրենիք հանձնելու, հող հանձնելու ամեն ինչի անվան տակ եւ այսօր էլ վախեցնելով պատերազմով, եթե սա չանենք՝ պատերազմ կլինի»,- ասել է նա:

Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին հաստատում է, որ սա թշնամու հող չի, այլ «մեր տկարությունների եւ մեղքերի» պատճառով կտրտվել է:

«Որեւէ ժամանակ այն չի դադարելու լինել մեր տունն ու հայրենիքը: Այստեղ բնակվող մեր հայրենակիցներն են, որ գողացվել են, սպանվել են, անընդհատ արհավիրքների են հանդիպել, բայց քաջաբար եւ  հերոսաբար ոչ միայն դիմադրե են, այլ նաեւ հաղթանակ են տարել: Հիմա մեր այդ գողացված հաղթանակները, մեզ համար որպես պարտության գլխավոր խորհրդանիշ հող հանձնելով են պայմանավորում»: 

 Բագրատ Սրբազանը ասում է, որ որեւէ մեկը իրավունք չուն հանձնել իր հայրենքի որեւէ տարածք. «Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, խան ես, ո΄չ թագավոր ես, ո΄չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել: Գյուղ են, թե գյուղ չեն, որեւէ կարեւորություն չկա, մեր հայրերի ու եղբայրների արյունը ավելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արունով են անընդհատ ոռոգվել ջրի փոխարեն»: Տավուշի թեմի առաջնորդը ընդգծում է, որ հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ հանձնվել, թե ընդվզել, ընդդիմանալ եւ «կտրել այն ձեռքը, որ փորձում է խառնել մեր տունը»:«Մոնթեն ասում էր՝ Արցախը հանձնելով, մեր պատմության վերջին էջը շրջեցինք, Տավուշի այս գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ հայության պատմության գիրքը փակել, քանի որ մենք մի տեսակ դրված ենք դագաղի մեջ միայն եւ այդ վերջին մեխերն են մնացել, որ հարության հույս էլ չունենանք: Բայց չի լինելու դա, ինչ էլ անեք»,-ասել է նա: 

Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել
Ամենադիտված