Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կովկասյան գնացուցակ. ի՞նչ կա ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտումներին` միության կողմից հետևողականորեն աջակցելու հետևում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում աջակցել Երևանի ցանկությանը` ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար,-գրում է iz.ru-ն։

Եվրախորհրդարանի բանաձևերը իրավական ուժ չունեն, դրանք խորհրդատվական բնույթի են։ Այնուամենայնիվ, դրանք ԵՄ-ում օգտագործվում են որոշակի քաղաքական դիրքորոշումներ առաջ մղելու և տարածելու համար: Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Միրոսլավ Ռադաչովսկին կարծում է, որ ԵՄ երկրների մեծ մասը շահագրգռված է Անդրկովկասում ԵՄ ազդեցության ուժեղացմամբ։

«Ո՞րտեղ չկա Եվրամիության ազդեցությունը. այն ամբողջ աշխարհում է։ Սա գլոբալ քաղաքականություն է, որը միշտ եղել է»,- ասել է նա iz.ru-ի հետ զրույցում:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Գունար Բեկի կարծիքով էլ ԵՄ-ն ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում` Ռուսաստանին զսպելու համար։ Սակայն, դժվար թե Բրյուսելը կարողանա լուրջ հաջողությունների հասնել այդ հարցում, կարծում է նա. նախ Ռուսաստանի Դաշնության դիրքերը Հայաստանում ամուր են, բացի այդ, ԵՄ-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման ոլորտում, և Բրյուսելի և Երևանի միջև չափազանց ուժեղ մերձեցումը կարող է բարդեցնել Եվրամիության և Բաքվի հարաբերությունները:

Նշենք նաև, որ դեռ 2009 թվականին ԵՄ-ն սկսեց «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որում ընդգրկված էին հետխորհրդային տարածքի վեց երկրներ, այդ թվում նաև Հայաստանը։ Երևանը նաև ԵՄ առևտրային արտոնություններ է ստանում «Արտոնությունների ընդհանրացված սխեմա պլյուս» (GSP+) նախաձեռնության շրջանակներում, որը հայկական արտահանմանը նպաստավոր մուտք է տալիս դեպի ԵՄ շուկա:

Այսօր Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 10 երկիր՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Թուրքիա և մասամբ ճանաչված Կոսովո (Պրիշտինան դիմել է, բայց չունի թեկնածուի կարգավիճակ): Փորձագետները կարծում են, որ Մոնտենեգրոն ԵՄ 28-րդ անդամը դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի, բայց Պոդգորիցան դեռևս չի կարողացել Բրյուսելից ստանալ միությանն անդամակցելու կոնկրետ ժամկետներ։ Ըստ քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևի` այս առումով Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող անդամակցել Եվրամիությանը. Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ` փորձելով հարվածել Ռուսաստանին։

Շատ երկրներ արդեն ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, որոշներն անգամ տասնամյակներ շարունակ, օրինակ` Թուրքիան: Կարելի՞ է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանն ընդունեն ԵՄ, իսկ Թուրքիային` ոչ։ Բրյուսելը կփորձի խուսափել նման խայտառակությունից։ ԵՄ-ի հետ համագործակցությունը խրախուսելը զուտ խորհրդանշական բնույթի է և ոչ ավելին: Եվրամիությունը կարծում է, թե նրանք ցնցում են Ռուսաստանի ազդեցության գոտին, և դա կարող է հարված լինել Մոսկվայի համար։ Միաժամանակ, նրանք տասնամյակներով հիմարացնելու են Հայաստանին կարճ ձեռնաշղթայի վրա պահելով։

Բացի այդ, լիովին պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա անդամակցել Եվրամիությանը, հաշվի առնելով, որ նա 2015 թվականից ԵԱՏՄ անդամ է։ Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության` ԵՄ, թե ԵԱՏՄ անդամ լինելու հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեի միջոցով։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ իշխանությունները դիտարկում են «տարբեր սցենարներ»։ Փորձագետները կարծում են, որ Երևանը դժվար թե ցանկանա դուրս գալ ԵԱՏՄ-ից, և առավելագույնը, որի վրա կարող են հույս դնել Հայաստանի իշխանությունները` ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումն է։
«ԵԱՏՄ-ն, սկզբունքորեն, թույլ է տալիս այդ տարբերակը իր անդամների համար։ Բայց դրանից ավել հեռանկար չկա, քանի որ ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է։ Կան շատ լուրջ չափանիշներ, որոնց Հայաստանը ներկայումս չի բավարարում,- iz.ru-ին ասել է ՄԳԻՄՕ-ի Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին,- սակայն Եվրամիության համար ազատ առևտրի գոտու ստեղծումը աննշան ասպեկտ է։ ԵՄ-ն կարող էր բարիդրացիություն դրսևորել զուտ քաղաքական առումով, բայց այժմ չափազանց շատ ներքին խնդիրներ ունի արհեստականորեն նոր անդամներ ներգրավելու համար: Ներկայումս ԵՄ-ում դրա համար ներքին ազդակներ չկան»։

Միաժամանակ, վերլուծաբանն ընդգծել է, որ Հայաստանին ձեռնտու չէ հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից, քանի որ չափազանց սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ։ Այսօր Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմում է մոտ 35 %։ Միևնույն ժամանակ, Եվրամիության մասնաբաժինը հանրապետության արտաքին առևտրում գրեթե երեք անգամ պակաս է` 12,9 %։ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 43 տոկոսով։

Հատկանշական է, որ երբ 2024 թվականին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ նախագահող երկիր` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց հանրապետությանը` նշելով, որ Մոսկվան Երևանին կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք
Ամենադիտված