Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանի երազանքը ջազ-էստրադային երգչուհի դառնալն էր: «Մանկուց միշտ իմացել եմ, որ դառնալու եմ երգչուհի: Մանկապարտեզում երգերի մենակատարի դերն ինձ էին վստահում, փոքրիկ բեմադրությունների ժամանակ գլխավոր դերում էի: Եթե Նոր տարվա հանդես էր, որպես Ձմեռ պապիկ՝ հրավիրվում էր պրոֆեսիոնալ դերասան, իսկ Ձյունանուշը ես էի լինում: Իմ պատկերացումներում ջազ-էստրադային երգչուհի էի: Սովորել եմ Երգի թատրոնում 1,5 տարի:

Կիսատ թողեցի ուսումս, որովհետև ծնողներս որոշեցին, որ պետք է ընդունվեմ Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: Անկեղծ լինեմ, փոքր տարիքում չեմ սիրել դասական երգեցողությունը: Ծնողներիս հետ պայմանավորվածություն ունեի, որ երրորդ կուրսից փոխադրվելու եմ էստրադային բաժին: Դասական բաժնում սովորելուս նպատակն էր, որ իրենց մեծ ցանկությունը կատարեի: Բայց այնպես ստացվեց, որ առաջին կուրսի ավարտին դասախոսս՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը, ասաց, որ պետք է մրցույթի մասնակցեմ: Շատ թեթև պատրաստվեցի, չէի կարծում, որ որևէ մրցանակային տեղ կզբաղեցնեմ: «Վերածնունդ» մրցույթում մրցանակային տեղ զբաղեցրեցի, ինչից նաև զարմացա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվան:

Պատմում է՝ իր ուսանելու երկրորդ տարում պետք է տեղի ունենար «Պավել Լիսիցյան և Տաթևիկ Սազանդարյան» մրցույթը: «Դասախոսս որոշեց, որ այդ մրցույթին էլ պետք է մասնակցեմ: Պատրաստվելու ընթացքում ուղղակի սիրահարվեցի օպերային արվեստին: Այդ պահից սկսած իմ ուղեղից ջնջեցի այն միտքը, որ պետք է փոխեմ բաժինը ու կենտրոնացա որպես օպերային երգչուհի իմ կյանքը շարունակելու ուղղությամբ»,-նշում է զրուցակիցս: Այս մրցույթում Սիլվա Պետրոսյանն արժանացել է «Կոմիտասի լավագույն կատարում» և Ֆիլհարմոնիայի հատուկ մրցանակներին: Սիլվայի խոսքով, օպերային երգարվեստում կայանալու ճանապարհը շատ դժվար էր, հատկապես, երբ փորձում ես կայանալ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում: «Ունենք մեկ օպերային թատրոն: Կոնսերվատորիա ընդունվողների թիվը շատ մեծ է, դասական բաժնում ամեն տարի մի քանի տասնյակ դիմորդ և հետո արդեն ուսանող կա: Բայց թատրոնում տեղերը սահմանափակ են, ու այնտեղ հայտնվելը, նկատի ունեմ պրոֆեսիոնալ առումով համապատասխանելը, այդքան էլ հեշտ չէ:

Ցանկացած դերի համար լինում են քաստինգներ, ընտրություն է կատարվում բավականին մեծ թվով մարդկանց միջև: Մեր մասնագիտության դեպքում հանգստի ժամանակ գրեթե չի լինում: Եթե անգամ աշխատանքի վայրում չես, սովորելու և ուսումնասիրելու նյութ ունես: Անկեղծ լինեմ, օրեր են լինում, երբ մի քանի ներկայացում է լինում, այն աստիճանի հոգնածություն եմ զգում, որ անգամ ձայն լսել չեմ ուզում, բայց անգամ այդ դեպքում իմ պարագայում երբեք չի ստացվում լիարժեք հանգստանալ: Մտածում եմ՝ լավ, նոտաներն աչքի անցկացնեմ, վաղը փորձի եմ, և այսպես շարունակ»,-հավելում է Սիլվան: Մասնագիտական հիասթափությունների մասին խոսելիս նա իր կյանքից մի դրվագ է հիշում. «Երգի թատրոնում պայմանավորվել էի, որ պետք է երգի ձայնագրություն անեի, այդ օրը գնացի Կոնսերվատորիա, իմ դասախոսը լսեց ինձ ու ասաց՝ պետք է ընտրություն կատարես, եթե ընդունվում ես դասական բաժին, պետք է առհասարակ չերգես էստրադային երգեր: Այդ օրերին կյանքս չստացված էի համարում:

Զանգահարեցի, ձայնագրությունը չեղարկեցի: Սա իմ առաջին հիասթափությունն էր, որն ավարտվեց մեծ հաջողությամբ: Հետագայում փոքրիկ հիասթափություններ ևս եղել են, հատկապես ուսանողական տարիներին, երբ մի բան փորձում ես ու չի ստացվում կամ չի ստացվում այնպես, ինչպես նախատեսում ու պատկերացնում ես. բայց բնավորությամբ այնպիսին եմ, որ հիասթափությունը տևում է առավելագույնը երկու օր: Դրանից հետո ուժերս մեկտեղում եմ՝ ես դա կարող եմ ու պետք է անեմ, ու սովորաբար արդյունքը շատ ավելի լավն է լինում, քան մինչ այդ նախատեսում էի»: Սիլվան թալիսմանի պես է համարում Վերդիի «Տրավիատա» օպերան: «Կոնսերվատորիայի չորրորդ կուրսում էի սովորում, Օպերային թատրոնում Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ բացվեց երիտասարդական օպերային ծրագիրը: Մասնակցեցի այդ քաստինգին և ընդունվեցի: Այդ ժամանակ լսումները Լևոն Ջավադյանի հետ համատեղ անցկացնում էր Գեղամ Գրիգորյանը, նախատեսում էին «Եվգենի Օնեգին» օպերան: Երբ ինձ լսեց Գեղամ Գրիգորյանը, ասաց՝ պետք է պատրաստես «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգը:

Բավականին ծանր դեր է, «տառապում» էի մտքից, ապրումներից, թե կկարողանա՞մ կատարել դերն այդ տարիքում: Ընդունվելուցս մի քանի տարի անց որոշվեց «Տրավիատան» վերականգնել, հրավիրվեց ռեժիսոր: Մասնակցեցի փորձերին, վերջում երգեցի Գեղամ Գրիգորյանի տղայի՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ: Այդ օրվանից սկսված Վիոլետայի դերերգն ինձ համար շրջադարձային եղավ: Ցանկացած նոր ձեռքբերում ունենալուց հետո, միևնույնն է, այն զգացողությունը, որ ապրել եմ «Տրավիատայի» պրեմիերային, երբևիցե չի կրկնվել»,-ասում է զրուցակիցս:

Սիլվայի խոսքով, կարևոր չէ, թե որ թատրոնում ես երգում: «Ամենահաճելին հարազատ թատրոնում երգելն է: Եթե երգում ես քեզ հոգեհարազատ ու սիրելի դերերգեր, հաճույք ես ստանում քո ելույթից, կարող ես քո կարիերան համարել հաջողված: Եթե ցանկացած վայրում քեզ երջանիկ ես զգում, հաջողությունը հենց դա է: Կարևոր չէ, թե որ բեմում ես երգում, կարևոր է, թե ինչպես ես երգում, ինչպես են քեզ ընդունում, ինչպես են ընկալում քո ելույթը: Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց նման ելույթներն են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում: Մենք յուրահատուկ հանդիսատես ունենք: Գուցե միշտ չէ, որ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունենում, չնայած վերջերս օպերային արվեստի սիրահարները շատացել են՝ ի ուրախություն բոլորիս, բայց ինչպես ասում են՝ քանակը չէ կարևորը, այլ որակը:

Մարդիկ այժմ թատրոն գալիս են պատրաստված, ամենաքիչը գոնե ծանոթանում են լիբրետոյին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում բեմում: Երբ սկսում են հաճախ գալ ներկայացումների, արդեն համեմատություններ են անցկացնում նախորդների հետ, վերլուծություններ անում, իրենց կարծիքներն ավելի դիպուկ, քննադատություններն ու գովեստի խոսքերն ավելի տեղին են լինում: Սա պարտավորեցնող է ու հաճելի»,եզրափակում է օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը: Ներկայում հանդես է գալիս «Տրավիատա» օպերայում՝ Վիոլետայի, «Բաթերֆլայ» օպերայում՝ Բաթերֆլայի, «Տուրանդոտ» օպերայում՝ Լիուի, «Կարմեն» օպերայում՝ Միքայելայի դերերգերով, և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ Երևանում
Ամենադիտված