Ֆրանսիայի ՊՆ-ն հերքում է Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարի հնչեցրած տեղեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի զինված ուժերի նախարարությունը հերքում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունները Ուկրաինայում ֆրանսիացի զինվորականների ներկայության և այդ երկիր 2 հազար հոգանոց զորախումբ ուղարկելու Փարիզի պատրաստակամության մասին:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալությունը հայտարարել է, որ այս տեղեկատվությունը «զանգվածային ապատեղեկատվության համակարգված օգտագործման մաս է»։
«Մենք առավելագույն զգոնության կոչ ենք անում»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ստացած տվյալների համաձայն, Ֆրանսիան արդեն նախապատրաստվում է զորախումբ՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Սկզբնական փուլում այն կկազմի մոտ երկու հազար մարդ։