Դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ է սահմանվել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պատրաստվում է միավորել, խոշորացնել ու օպտիմալացնել հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները։
Խորհուրդների ձեւավորման նոր կարգ է սահմանվել, որի համաձայն՝ քիչ սովորողներ ունեցող դպրոցների կառավարման խորհուրդները կմիավորվեն, այսինքն, ըստ այդ նոր կարգի, եթե դպրոցում սովորում է 1500-ից ավելի աշակերտ, ապա այդ հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհուրդը չի խոշորացվի, իսկ եթե 1500-ից պակաս է, ապա առավելագույնը 7 դպրոցների խորհուրդներ կմիանան իրար այնպես, որ միասին վերցրած աշակերտների թիվը չգերազանցի 2 հազար 500-ը։ Այս դեպքում կառավարման խորհուրդը պետք է ունենա 17 անդամ։