Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թշնամին այս պարագայում ոչ թե իր համար օգտակարության, օգտավետության հարց է լուծում, այլ Հայաստանին վնասելու և թուլացնելու». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի չորս գյուղի ապագան վտանգված է: Ինչպես իշխանությունն է ասում՝ դրանք «վերադարձնում» են Ադրբեջանին, չեն հանձնում: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում նախ մեկնաբանություն ենք խնդրում կարևորի մասին՝ կա՞ն փաստական, իրավական, պատմական հիմքեր, որոնցով Հայաստանի իշխանություններն իրավասու են «վերադարձնել» այդ տարածքներն Ադրբեջանին:

«Որևէ հիմք չկա՝ ո՛չ իրավական, ո՛չ առավել ևս պատմական: Եթե առաջնորդվում ենք GPS քարտեզներով, որոնք ցույց են տալիս, որ, օրինակ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի այդ հատվածի առանձին մասեր իբրև թե պատկանում են Ադրբեջանին, այս համատեքստում եկեք մի պարզ բան հասկանանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ ամբողջ ճանապարհի առանձին մասեր պատկանեն Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է ամբողջ ճանապարհի առանձին մասեր լինեն Ադրբեջանի տարածքում: Այդ ճանապարհը կառուցվել է Խորհրդային Հայաստան պետության ֆինանսներով, Խորհրդային Հայաստան պետության կողմից հողահատկացման հիման վրա: Խորհրդային Հայաստանը չէր կարող Խորհրդային Ադրբեջանի հողի վրա կառուցել ճանապարհ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Ընդգծում է՝ պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են այդ հատվածները համարվում Ադրբեջան: «Հիմա ինչ-ինչ պատճառներով, չգիտես էլ, թե որ թվականի քարտեզով, դա Խորհրդային Միության գլխավոր շտաբի ինչոր թվականի քարտե՞զն է, թե՞ Գուգլի GPS-ի ծրագրի ինչ-որ կամայականությունն է, այսինքն՝ չգիտենք, թե ինչի արդյունքում, այդ հատվածները համարվում են Ադրբեջան: Տվյալ տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ որևէ պայմանագիր, այդ տարածքները, շրջանները Խորհրդային Ադրբեջանին հատկացնելու վերաբերյալ որևէ մի թուղթ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի, Խորհրդային Միության համապատասխան կառույցի կամ ինչ-որ դատարանի, արբիտրաժի որոշումներ, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր չկա: Եթե այստեղ կառուցվել է ճանապարհ, այն կառուցվել է Խորհրդային Հայաստանի հողի վրա և նրա միջոցներով, սա արդեն իսկ պատմական փաստ է՝ հասկանալու համար, որ դա չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանինը»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ բոլոր նման հայտարարությունները հանցագործություն են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: «Հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարությունները. եթե չեմ սխալվում, նա նաև «բռնազավթում» բառն էլ է օգտագործել: Դա ինքնիրավչություն է, դա միակողմանի ձևով որոշում է՝ ասել, որ սա պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է դա որոշում. եթե չի եղել սահմանագծում և սահմանազատում, չի հստակեցվել այդ սահմանը, չի գծվել և չի զատվել այն, և արդյունքներն էլ չեն հաստատվել ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ապա ցանկացած հայտարարություն տվյալ տարածքների՝ Ադրբեջանին պատկանելիության մասին, տարածքներ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հանցագործություն է, որ ենթակա է պատժի Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով»,-հավելում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը: Այս գյուղերի հանձնումով Հայաստանը թշնամու առաջ բացո՞ւմ է իր հյուսիս-արևել յան դարպասները: «Սրանով առաջին հերթին Տավուշի և առհասարակ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունն է փոքրանում:

Ուշադրություն պետք է դարձնենք Ոսկեպարի ուղղության հատվածին, որն, ըստ այդ քարտեզների, բավականին ներս ընկած է դեպի մեր կողմ: Ոսկեպար գյուղի հետևի հատվածն էլ դեպի սարերն ու անտառները, այսպես կոչված, «անկլավն» է: Եթե ելնում ենք այն տրամաբանությունից, որ դա էլ է ենթակա վերադարձի Հայաստանի Հանրապետության կողմից, հետևապես այդ հատվածում Լոռու մարզն արդեն դառնում է սահմանամերձ: Այնքան է ռազմավարական խորությունը քչանում, փոքրանում, որ անգամ Լոռին դառնում է սահմանամերձ և թշնամու կողմից դիտարկելի: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական նշանակության ռազմավարական միջպետական ճանապարհի հատվածները զիջելը բերելու է նրան, որ շատ էական տնտեսական վնասներ է կրելու Հայաստանը: Այդ հատվածով անցնում են գազամուղ, կոմունիկացիաներ, այդ ամենը տնտեսական ու սոցիալական մեծ վնասներ է պատճառելու: Այդ շրջանի բնակչությունն արտագաղթելու է, ամայանալու են այդ տարածքները:

Այսպիսով՝ առանց այն էլ մի բուռ մնացած մեր հայրենիքի հատվածները շարունակելու ենք կորցնել: Հասարակական հոգեբանության առումով շարունակվելու են անդառնալի հոգեբանական հարվածները մեր ժողովրդին, որ մենք, ուզած-չուզած, ստիպված կորցնում ենք, տալիս ենք, զիջում ենք ու չենք ստանում խաղաղություն, բայց որքան ուզեն, պետք է զիջենք»,-ասում է նա:

Շեշտում է՝ այստեղ մեկ հարց է առաջ գալիս: «Եթե Ադրբեջանի սպառնալիքի ներքո դա զիջում ենք, որպեսզի պատերազմ չլինի, հետագա մյուս պահանջներին ինչպե՞ս պետք է դիմադրենք: Ենթադրենք, ադրբեջանցիներն ասացին, որ դա Իջևան չէ, այլ Քարվանսարա է, դա պահանջում ենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի: Ո՞րն է լինելու ֆունդամենտալ տարբերությունն այն հանգամանքի, որ հիմա, այո, զիջում ենք, իսկ հետո չենք զիջելու»:

Նիկոլ Փաշինյանը խոսում է գյուղերը չտալու դեպքում պատերազմի հավանականության մասին: «Այստեղ նույնիսկ ադրբեջանցիներն ուղիղ ձևով չեն ասում, որքան որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից վերաձևակերպվում է: Ադրբեջանցիները նույնիսկ այդքան կոշտ չեն արձագանքում այդ հարցին: Մի կարևոր հանգամանք ևս ընդգծենք, որ մեր ժողովուրդը նույնպես իմանա: Այդտեղ թշնամու համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում մեր դիրքային առավելության տեսանկյունից: Եթե ասում են, որ պատերազմ կլինի և պատերազմով կվերցնեն այդ տարածքները, ապա իրենք այդ տարածքները վերցնելու համար ահռելի մարդկային կորուստներ են կրելու, հանգամանք, որը չես կարող իմանալ, թե ինչպես կընդունի ադրբեջանական հասարակությունը: Ադրբեջանական հասարակության ընկալումների մեջ Արցախը և Տավուշը տարբեր են: Չի կարելի միանշանակ ասել, որ եթե չտանք, ադրբեջանցիները պատերազմ կսկսեն, մեզ կկոտորեն և ամեն ինչը կվերցնեն, մեկ է՝ այսպես թե այնպես, վերցնելու են: Ոչ:

Ռազմավարական տեսանկյունից դա մեր ամենալավ կահավորված շրջանն է: Հնարավոր է՝ այդտեղ ճիշտ և լավ դիմադրություն կազմակերպել և թույլ չտալ, որ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա: Այն պահից սկսած, երբ թշնամին փորձի առաջխաղացում անել և նրա մռութը ջարդվի այդտեղ, դա կարող է անիվը հակառակ ուղղությամբ պտտել, դա կարող է մեզ համար կարևոր, վճռական նշանակություն ունենալ: Իմ այս խոսքով չեմ ասում, թե պատերազմ եմ ցանկանում, որևէ մեկիս պատերազմ պետք չէ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո անվերջ զիջելն ուշ թե շուտ ավելի արյունալի, հուսահատ պատերազմի է հանգեցնելու, բերելու է պատերազմի Երևանի, Վանաձորի փողոցներում:

Պատերազմը, այսպես թե այնպես, ստանալու ենք, եթե զիջենք թշնամու քմահաճույքներին: Այն տարածքները, որոնց հետ կապված թշնամին հավակնություն է հանդես բերում, ռազմավարական տեսանկյունից իր համար մեծ նշանակություն չունեցող են: Այդ տարածքների զավթումը նրա համար Հայաստանին վնասելու, Հայաստանին թուլացնելու նպատակ ունի: Նա այստեղ օգտակարության, օգտավետության հարց չի լուծում, նա Հայաստանին վնասելու, թուլացնելու, կործանելու հարց է լուծում: Պետք է սա հստակ գիտակցենք»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել
Ամենադիտված