Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն կմնա Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1992 թվականից ի վեր Ռուսաստանը Հայաստանին օգնում է պաշտպանել իր պետական սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, քանի որ հանրապետությունը չունի բավականաչափ սեփական սահմանապահ զորքեր. ռուսական սահմանապահ ջոկատներ են տեղակայված Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում, Մեղրիում և Երևանի Զվարթոնց օդանավակայանում, գրում է svpressa.ru-ն։

Մինչ այս տարի Հայաստանը բացարձակապես դժգոհություններ չուներ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքից։ Սակայն վերջերս, հատկապես փետրվարի 23-ից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին հանրապետության անդամակցության «սառեցման» մասին, սկսեցին հնչել ամպագոռգոռ ու սպեկուլյատիվ հայտարարություններ ռուս սահմանապահների հասցեին։

Մասնավորապես, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի վերջին պահանջել է դադարեցնել ռուս սահմանապահների աշխատանքը օդանավակայանում պատճառաբանելով, որ նրանք իբր «չեն պաշտպանել, այլ արել են ամեն ինչ, որպեսզի սահմաններն ավելի խոցելի լինեն, նրանք ուղեկցել են հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղից...»։

Այսինքն քաղաքական գործիչը, ըստ էության, որեւէ կոնկրետ պնդում չի հայտնել, այլ սահմանափակվել է ստանդարտ հակառուսական հռետորաբանությամբ։

Իսկ մարտի 6-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանն այդ հարցում հստակ դիրքորոշում ունի։

«Մենք այդ դիրքորոշման մասին ծանուցել ենք Ռուսաստանի Դաշնությանը և պաշտոնական նամակ ուղարկել։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ հայկական սահմանապահ զորքերը պետք է ծառայեն «Զվարթոնց» օդանավակայանում»,- ասել է նա։

Ավելի ուշ, սակայն, Գրիգորյանը պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանից, մասնավորապես Ներքին Հանդ գյուղի մերձակա տարածքից ռուսական զորախմբի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերջին միտումները, այդ թվում ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքները, Փաշինյանի թիմը դժվար թե դրանով կանգ առնի։

Հարց է առաջանում, թե ինչքա՞ն շուտով Հայաստանը կսկսի զարգացնել իրադարձությունները։ Մասնավորապես, արդյո՞ք ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնելու առայժմ դեկլարատիվ պահանջներից անցում կկատարվի այդ ուղղությամբ գործնական գործողությունների։ Եվ ամենակարևորը, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ «ֆարսաժը»։

Կարող ենք հիշել, որ Ուկրաինայի վերափոխումը «հակառուսաստանի» նույնպես սկսվեց հիմնականում  Սևաստոպոլում մեր ռազմակայանի նկատմամբ Կիևի հավակնությունների պատճառով։ Պարզապես նման պատմական ու ռազմավարական կարևորագույն կամուրջներից մեկի հանձնումը մահվան պես մի բան էր Ռուսաստանի համար։ Բայց Գյումրիի մեր ռազմաբազան նույնպիս ունի ռազմավարական նշանակություն, և մենք չենք կարող այն դուրս բերել Հայաստանից հենց այնպես՝ «վնասից հեռու» մտայնությամբ։

«Նախ պատասխանենք այն հարցին, թե ո՞վ է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հայտարարեց, որ պաշտոնական ծանուցում է ուղարկել Ռուսաստանին «Զվարթոնց» օդանավակայանից մեր սահմանապահների դուրսբերման մասին»,- ասել է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, քաղաքական գործիչ  Սեմյոն Բաղդասարովը svpressa.ru-ին տված հարցազրույցում,- նա, ի դեպ, Ամերիկայի ձայնի հայկական բաժնի նախկին աշխատակիցն է, նա ԱՄՆ միջազգային կազմակերպություններից մեկի նախկին աշխատակից է, և նրանց հետ սերտորեն կապված անձ։

Այդ մարդը, ինչպես Փաշինյանի ողջ թիմը, ներկայացնում է Արևմուտքի շահերը և իր ցանկացած գործողությունով առաջ է մղում նրանց շահերը։ Հայաստանի հետ կապված իրադարձությունների նման շրջադարձ վաղուց էր կանխատեսվում։

Ես անձամբ խոսել եմ այդ հնարավորության մասին դեռևս Փաշինյանի և նրա ընկերների իշխանության գալուց առաջ։ Իսկ հիմա այն մասին, թե կոնկրետ ինչպես կարող է զարգանալ իրավիճակը Գյումրիի մեր ռազմաբազայի շուրջ։ Կարծում եմ, որ սկզբից Հայաստանը Ռուսաստանից պահանջելու է հեռացնել մեր բոլոր սահմանապահներին ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Իրանի սահմանից։ Զուգահեռաբար պաշտոնական պահանջ կպատրաստվի մեր 102-րդ ռազմաբազան Գյումրիից և Էրեբունու ավիացիոն խմբի դուրսբերման վերաբերյալ։

Իմ անձնական կարծիքով, այսօրվա Երևանից համեմատաբար քիչ ժամանակ կպահանջվի այդ ամենն իրականացնելու համար. վեց ամսից մինչև մեկ տարի, քանի որ Արևմուտքն ակտիվ ճնշում է գործադրում Հայաստանի վրա: Բացի այդ, ինչպես սովորաբար ասում են դիվանագետները, փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, Ռեջեփ Էրդողանի անձնական ընկեր Ռիչարդ Մորի հետ, որը ներկայումս  բրիտանական MI6 հետախուզության  տնօրենն է։ Այնպես որ, տրամաբանական է ենթադրել, որ Արևմուտքը թույլ է տալիս Թուրքիային մուտք գործել Հայաստան։

Դա մոտ ապագայի հարց է։ Իսկ Հայաստանում ֆրանսիացիների ակտիվությունը ցույց է տալիս, որ արևմտյան կոալիցիայում որոշ հարցերում կան փոքր տարաձայնություններ։

Եթե Հայաստանին մեկ տարի է պետք պատրաստվելու Ռուսաստանին իր տարածքից տոտալ վտարելուն, ապա տեղին է ենթադրել, որ հենց այս տարվա ընթացքում «ուկրաինական նախագիծը» վերջնականապես անկենսունակ կդառնա, և դա կփոխարինվի «Հայաստան նախագիծով»:

Ավելին, այդ նախագծում Արևմուտքն արդեն կկարողանա գործել ՆԱՏՕ-ի զորքերի հետ, նկատի ունենալով , որ մեր թուրք «բարեկամ Ռեջեփը» դաշինքի մաս կազմող երկրի նախագահն է։ — Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը Հայաստանի տարածքում կարող են ֆիքսվել մեկ տարուց էլ շուտ. ֆրանսիական կամ այլ երկրի ռազմաբազայի տեսքով:

Օրինակ, մեկ այլ Գրիգորյան, ոչ թե Արմենը, այլ Հայաստանի փոխվարչապետ Մհերը, արդեն հանդիպել է Իրանի իշխանությունների հետ փորձելով «առաջ մղել» «տնտեսական համագործակցության» սխեման, որով Հայաստանը Իրանին որպես լոգիստիկ թիկունք օգտագործելով փող կաշխատի, բայց ուղղվելով  դեպի արևմուտք։ Իրանցիները, ի դեպ, հասկացրեցին, որ սկզբունքորեն դեմ չեն նման համագործակցությանը, բայց Հայաստանից ռուսական ռազմական կառույցների ամբողջական դուրսբերման դեպքում պատրաստ են Սյունիքում սեփական ռազմաբազան կազմակերպել, որովհետև մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ուժով այս տարվա ամառ-աշնանը դեռ կարող է ճեղքել Զանգեզուրի միջանցքը, որն Արևմուտքում իրավամբ կոչվում է «ՆԱՏՕ-ի միջանցք»։

Այնուամենայնիվ, արժե նշել, որ Արևմուտքն արագորեն պատրաստում է «Հայաստանի նախագիծը» «ուկրաինական նախագծի» փոխարեն։

-Ինչո՞ւ։

-Որովհետև Ռուսաստանի վրա արևմտյան հաջորդ «հարձակումը» իրականացվելու է ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես ողջ Հարավային Կովկասի միջոցով։ Դատեք ինքներդ։ Մենք չափազանց բարդ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ։ Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի է վերածվում Թուրքիայի դաշնակցի՝ ռազմական ոլորտում ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելով, ՆԱՏՕ-ի խորհրդականների առկայությամբ և այլն։ Այդ ֆոնին ես անձամբ խորհուրդ կտայի չսխալվել և պատրաստվել նրան, որ շատ շուտով ոչ միայն Հայաստանը, այլ ողջ Հարավային Կովկասը թշնամաբար կվերաբերվի մեզ։

- Այդ ամենը նկատի ունենալով, արդյո՞ք հնարավոր է հուսալ, որ Իրանը, որի հետ կարծես թե լավ հարաբերություններ ունենք, ինչ-որ ձևով մեզ կօգնի լիցքաթափել իրավիճակը տարածաշրջանում:

-Ես Ռուսաստանում ոչ մեկին խորհուրդ չեմ տա լիովին հանգիստ լինել Իրանի հարցով:

Իհարկե, մենք պետք է Կովկասում քաղաքականություն կառուցենք հիմնված իրանցիների հետ համատեղ գործողությունների վրա։ Բայց պարզապես պետք է հիշել, որ, օրինակ, Իրանի հյուսիսային շրջանները նույնքան խնդրահարույց ու պայթյունավտանգ են, որքան մեր հարավկովկասյան տարածքները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ են
Ամենադիտված