Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին պատերազմի առաջին զոհը․ 9-ամյա տղայի մոտ սրտի կանգ է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարում ստեփանակերտցի 9-ամյա Գոռ Առստամյանն է։ Սովորում էր Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում։ 

Նրա տատը՝ Նվարդ Ավանեսյանը MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 19-ին Գոռը սովորականի պես ուրախ-ուրախ պատրաստվել ու դպրոց է գնացել, իսկ ինքը աշխատանքի՝ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։ Տիկին Նվարդը հիվանդանոցի երկարամյա աշխատող է, շատ կապված էր թոռների հետ, բայց Գոռին առանձնահատուկ էր սիրում։

«Աղջիկս ու փեսաս նրա ծնունդին երկար են սպասել։ Մեծ տղան այժմ 18 տարեկան է, Գոռին ունենալու համար բուժումների ճանապարհ են անցել։ Շատ ուշադիր ծնողներ են, հոգատար։ Գոռը 4-րդ դասարանում էր սովորում, մայրը միշտ ուղեկցում էր դպրոց, հետո գնում նրա հետևից, Գոռն էլ ըմբոստանում էր թե՝ «ես մեծ տղա եմ, ինքնուրույն կգնամ, կգամ»»,-ասում է մեր զրուցակիցը։

Նվարդ Ավանեսյանի խոսքով, սեպտեմբերի 19-ին աշխատավայրում խոսակցություններ տարածվեցին, թե թշնամին նախահարձակ գործողություն է սկսել Արցախի դեմ՝ Հարավ գյուղի ուղղությամբ։ Քաղաքում խուճապ կար։

«Զանգեցի աղջկաս, ասացի այսպիսի տեղեկություններ կան, գուցե երեխային բերես դպրոցից, ինքն էլ ասաց՝ «հիմա լուրերի իսկությունը կճշտեմ»։ Զանգեց, ճշտեց, ասացին, որ խուճապ է ընդամենը, ամեն ինչ նորմալ է։ Քիչ հետո կրթության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ «դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, տարածվող խոսակցությունները կեղծ են»։ Որոշակի հանգստացա։ Ժամը 1-ին դուրս եկա ընդմիջման։ Ճանապարհին լսվեցին հրթիռների ձայները՝ բոլոր ուղղություններով ոչ կապ կար, ոչ ինտերնետ»,-հիշում է կինը։

Այդ ընթացքում Գոռն իր ընկերների հետ դուրս է եկել դպրոցից ու կարճ ճանապարհով փորձել են հասնել Ալեք Մանուկյան փողոց։ Ստեփանակերտի վրա թափվող հրթիռներից տղան վախեցել է։ Ընկերներին դիմավորել են իրենց տան անդամները։ Գոռը, որ փորձում էր րոպե առաջ տուն հասնել, վախից ընկել է ճանապարհին։ Մայրն ու եղբայրը նույն ճանապարհով փորձել են հասնել դպրոց ու հանդիպել են նրան գետնին պառկած վիճակում։ Զանգահարել են շտապ օգնություն, որն այդպես էլ չի եկել։ 

«Աղջիկս ու իր տղան երեխային հասցրել են մոտակա զինվորական հոսպիտալ, նրանք ասել են, որ այստեղ բժիշկներ չկան, տարեք մանկական։ Մեքենա է կանգնել ու երեխային տեղափոխել են մանկական հիվանդանոց։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են, բայց Գոռս արդեն մահացած է եղել, վախից սրտամկանի կաթված էր ստացել»,-արտասվում է տիկին Նվարդը։ 

Տատն ասում է, որ Գոռն ուղեկցող այլ հիվանդություններ չի ունեցել, առավել ևս սրտի հետ կապված խնդիրներ չեն եղել։ Ինքը որպես մասնագետ, մի քանի անգամ ստուգել է Գոռին։ Նա անգամ սպորտով էր զբաղվում։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել պատերազմի, վախի ու խուճապի հետևանքով։

«Ուսուցիչը երեխաներին պետք է պահեր ապաստարանում, մինչև ծնողները կգային իրենց հետևից։ Եթե ապաստարանում լիներ, այլ կերպ կդասավորվեին իրադարձությունները։ Կամ կառավարությունը, իմանալով, որ Հարավի կողմից կրակում են, պետք է երեխաներին բաց թողներ»,֊ ասում է մեր զրուցակիցը։ 

Գոռը արցախյան վերջին պատերազմի առաջին զոհն էր։ Նա դեռ հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքում էր, երբ բուժանձնակազմը դիմավորեց մյուս գյուղերում վիրավորում ստացած երեխաներին։

«Չեմ ուզում ու չեմ կարող բառերով նկարագրել մեր ապրումները։ Չոքել եմ աղջկաս առաջ, ասացի Գոռն արդեն չկա, պիտի մյուսները փրկվեն։ Այդպես նրան տեղափոխեցինք դիահերձարան։ Գոռի հայրն աշխատանքի բերումով Բերդաձորում էր։ Թե ինչերի միջով ենք անցել՝ պատմելու չի։ Ռուսների միջոցով հազիվ է հասել Ստեփաներտ»։

Սեպտեմբերի 23-ին, քանի որ քաղաքային գերեզմանոցն արդեն թշնամու դիտարկման տակ էր, Գոռը հուղարկավորվեց Ստեփանակերտի հուշահամալիրում։ 

«Մեզ ցավակցելու են եկել նրա դասարանցիներն ու ծնողները։ Դասավանդող ուսուցիչը չեկավ, անգամ չզանգեց։ Նույն վերաբերմունքն էր նաև իշախանությունների կողմից։ Երբ արդեն պարզ դարձավ Արցախի հարկադրաբար հայաթափումը, սեպտեմբերի 28-ին Գոռին հանեցինք ու այրվածքներից մահացածների հետ տեղափոխեցինք Հայաստան»։
Գոռի հայրը՝ Մայիսը, կնոջ եղբոր հետ երեխայի մարմինը տեղափոխելու համար գիշերը այրվածքներից մահացած քաղաքացիների դիերը միայնակ են դիահերձարանից տեղափոխել ավտոմեքենա, քանի որ քաղաքում գրեթե մարդ չկար, օգնողներ չգտնվեցին։

Հայկը 44–օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել, նրա ոտքն ամպուտացրել են։ Այդ վիճակում՝ որդուն կորցրած հոր հետ կատարել են այդ աշխատանքը, որ Գոռին էլ իրենց հետ դուրս բերեն Արցախից։

«Թե ինչերի միջով ենք անցել, ինչ ապրումներ ենք ունեցել և այսօր էլ ունենք, միայն գիտենք մենք»,֊ հավելում է տիկին Նվարդը։

9-ամյա տղան վերահուղարկավորվել է Աբովյան քաղաքում։  

Հունան Թադևոսյան

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)
Ամենադիտված