Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում կդառնա Չինաստանի ռազմավարական հաղթանակը. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կդառնա նաև Չինաստանի ռազմավարական հաղթանակը։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ջոն Ակվիլինոն։
«Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հաղթանակը կլինի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ռազմավարական հաղթանակը։ Պուտինի ռազմավարական հաղթանակը կլինի Միացյալ Նահագների ռազմավարական պարտությունը»,- ասել է Ակվիլինոն:
Մարտի 21-ին հաղորդվել է, որ Մեծ Յոթնյակի մի շարք առաջնորդներ կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվներն առգրավվելու հարցը՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։