Կրեմլում հայտարարել են՝ ավանդական արժեքների պահպանումը կենսական նշանակության խնդիր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվանդական արժեքների պահպանումը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «АиФ»-ի հետ զրույցում։
Երկրում ծնելիության խթանման վերաբերյալ պարբերականի հարցին ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է․ «Ավանդական արժեքները, ընտանեկան արժեքները Ռուսաստանի համար բառացիորեն կյանքի ու մահվան հարց են։ Հարկավոր է քարոզել՝ այդ բառի լավ իմաստով, նոր ընտանիքների ստեղծումը, շատ երեխաներ ունենալը, բազմազավակությունը»,- ասել է նա։
Այս ուղղությամբ, ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, արդեն իսկ լայնածվալ աշխատանք է տարվում։