Մոտ 100 մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից․ մի մասը հրդեհի պատճառով չի կարողանում դուրս գալ շենքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտ հարյուր մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շենքի տանիքը գրեթե ամբողջությամբ այրվել է։
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի շենքի 2-րդ հարկում առաջացած հրդեհի պատճառով, ըստ որոշ աղբյուրների, մի քանի տասնյալկ մարդ չի կարողանում դուրս գալ։
Կրակը մարելու համար ուղղաթիռներ են ուղարկվել։
Ավելի վաղ նշել էինք, որ Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։
Ըստ նախնական տեղեկությունների, կա առնվազն 12 զհ և 35 վիրավոր։