«Ըստ այս փուլում առկա տեղեկատվության՝ Ուկրաինան ներգրավված չէ»․ Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությունը: «Ըստ այս փուլում առկա տեղեկատվության՝ Ուկրաինան ներգրավված չէ», – հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նեկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Այս պահին ոչ մի նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները կապ ունեն կրակոցների հետ: Բայց, կրկին նշեմ՝ դա հենց նոր է տեղի ունեցել, և մենք դեռ ուսումնասիրում ենք», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան։
Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, կան զոհեր ու վիրավորներ։