Ո՞վ է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ-ի զինյալները ստանձնել են ուրբաթ օրը Մոսկվայի մարզում Crocus City Hall համերգային համալիրի վրա հարձակման պատասխանատվությունը, հաղորդում են CNN-ը, Reuters-ը և այլ ԶԼՄ-ներ:
Ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ավելի քան 80 մարդու կյանք խլած հարձակման պատասխանատվությունը, իսկ այդ մասին տեղեկությունը տարածվել է ԴԱԻՇ-ի հետ կապված Amaq լրատվական գործակալության Telegram ալիքում։
Միաժամանակ նշվում է, որ խումբն «այս հայտարարությունը հաստատող ապացույցներ չի ներկայացրել»:
Ինչպես գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, ԱՄՆ-ն ունի հետախուզական տվյալներ, որոնք հաստատում են, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։