Գերմանիայում «ուրախ» օրեր են սպասվում. Մարիխուանան օրինականացվեց
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳերմանիայի դաշնային խորհուրդը՝ Բունդեսրատը, կանաչ լույս է վառել կաննաբիսի մասնակի օրինականացմանը: Գերմանիայի դաշնային հողերի ներկայացուցչությունը բավական երկար քննարկումներից հետո, ի վերջո մարիխուանան լեգիտիմացրեց:
Այս տարվա ապրիլի 1-ից Գերմանիայի տարածքում չափահաս անձինք կարող են օգտագործել եւ սահմանափակ քանակությամբ պահել ու աճեցնել մարիխուանա:
Օրենսդրությունը սահմանում է, որ տանը յուրաքանչյուր ոք կարող է աճեցնել կաննաբիսի երեք թուփ, եւ պահել՝ մինչեւ 50 գրամ թմրանյութի այդ տեսակից, բայց բացառապես սեփական օգտագործման համար:
Հասարակական վայրերում չափահաս անձանց մոտ կարող է լինել ոչ ավելի քան 25 գրամ մարիխուանա:
Անի Ոսկանյան