Բարեղամ Հարությունյանը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը դարձել է Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի հաղթող:
Լիտվայում ընթացող մրցաշարի 51 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մրցավարների որոշմամբ ժամանակից շուտ առավելության է հասել ուելսցի Ռիչարդ Սքոթին նկատմամբ:
Կիսաեզրափակչում Հարությունյանը 5-0 հաշվով հաղթել էր Անգլիան ներկայացնող Մուհամեդ Համզային, իսկ 1/4 եզրափակչում մեր բռնցքամարտիկը ուժեղ էր գտնվել իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնից: