Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասսայական բողոքները կանխելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր. պատմության այս օրը (24 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Պակիստան՝ Պակիստանի օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 - ծնվել է  ազգությամբ հայ գեներալ-մայոր Սերգեյ Կազբինցևը։

1915- ծնվել է  արձակագիր, լրագրող Վազգեն Ամիրբեկյանը։

1918-քանի դեռ Անդրկովկասյան կոմիսարիատը անպտուղ բանակցություններ է վարել օսմանյան կայսրության հետ, թուրքական բանակը մեկը մյուսի հետևից գրավել է Էրզինդժանը, Էրզրումը և Վանը ու հասել 1914 թվականի սահմաններին։

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամաշտաբ ռազմական գործողություններ. հայերը փորձել են գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։

1951 - ծնվել է  վիրաբույժ Արմեն Աթաբեկյանը։

1988-ՍՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել են «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին»որոշումը։      

 -հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։

1993-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:

1999- վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:

2005-Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան տեղի է ունեցել պայթյուն։

2012-Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը ներգրավվել են Երևանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում:

2014 -«Հարսնաքարի» գործով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։

2015-ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։

2017 —վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։

2018-«Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

2021-Պատերազմի ավարտից 134 օր անց Ազգային ժողովը վերացրել է ռազմական դրությունը Հայաստանում: Նախագիծը ներկայացրել են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

809 –վախճանվել է  աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։

1084 —գերմանական թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։

1155 —Յուրի Դոլգորուկին զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։

1401 - Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։

1494 –ծնվել է  գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան, որը հանդիսանում է միներալոգիայի հայրերից մեկը։

1603- վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։

1753- Ռուսական կայսրությունում վերացվել է մահապատիժը:

1776 —Աննա Ռոբեր Ժակ Թյուրգոն ֆրանսիայում հիմնադրել է Caisse d'Escompte էմիսիոն բանկը։

1776 —վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։

1773 - վախճանվել է  անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1782 - ծնվել է  ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։

1794 —Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։

1801 —Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։

1802 —անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվնիկը ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։

1808 - ծնվել է  իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։

1864 —վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը, որը հանդիսանում է ռուտենիում էլեմենտի հայտնագործողը։

1873 —ծնվել է շվեյցարացի բժիշկ նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը, որը հանդիսանում է մանկական հոգեբուժության  ստեղծողներից մեկը։

1882 - վախճանվել է  ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։

- Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին:

1887 - վախճանվել է  ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։

1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։

1898- վաճառվել է «Ուինտոն» մոդելի (գինը 1000 ամերիկյան դոլլար) առաջին ամերիկյան ավտոմեքենան:

1905 - վախճանվել է  ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։

1921 - ծնվել է  ռուս շախմատիստ, գրոսմաստեր Վասիլի Սմիսլովը։

1930 —գաճաճ մոլորակ Պլուտոնը ստացել է իր ներկայիս անունը։ 1946 — վախճանվել է ռուս գրոսմաստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։

1949- առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:

1955- ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաշտարակը:

1972- կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

1999 - Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվելէ 38 մարդ։

1999-ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադում։

2003 —առաջին անգամ կշռվել է հեռավոր սև անցք։

2005 —Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։

Կ. Խաչիկյան

Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ճապոնիայում արհեստական ​​կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև էՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իրՈղբերգական դեպք. հայրը հայտնաբերել է իր 16-ամյա տղայի մարմինըԵվրատլանտյան հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են նոր պատերազմի նախապատրաստվելու վրա․ ԼավրովՀրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի ջերմ պարըԻսրայելն ավարտել է Ռաֆահի շրջափակումը Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ ԲայրամովԱյս իշխանությունը կեղեքnւմ է մեր կյանքը, մարդիկ անելանելի վիճակում են, ճահճային իրականություն է. Բագրատ ՍրբազանԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել Ուկրաինական կարգավորման համատեքստում Ռուսաստանը մտահոգված է առաջին հերթին մարդկանցով, ոչ թե տարածքներով․ Լավրով Ստուգվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողություններըԱՄՆ-ը ցանկանում է վերահսկողություն հաստատել «Գազպրոմի» գազատարներից մեկի վրաՍպանվել է Արսեն «Կրասնոյարսկին» Մեծ Բրիտանիայի ԶՈՒ հրամանատարը 10 տարում առաջին անգամ այցելել է Չինաստան ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում Թրամփի վարչակազմը ցանկանում է 90 օրվա ընթացքում հասնել 90 առևտրային գործարքի Երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանում Ըմբշամարտի ԵԱ․ հայ ըմբիշները պարտվել են Ամբողջ գիշեր կրակել են, չենք քնել․ Խնածախի բնակիչ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը«Կեր և տուգանվիր». փաշինյանական իշխանության նոր կարգախոսը Փաշինյանը մտադիր է քնեցնել «Եվրաքվե» նախաձեռնությունը. ինչպե՞ս կարձագանքի ԱրևմուտքըՔանի՞ հոգի է ժամանել թանգարան Անահիտ աստվածուհու կիսանդրին տեսնելու համարԹուրք-ադրբեջանա-նիկոլական դավադրություն՝ Հայաստանի դեմՄխիթար Գոշի «Դատաստանագիրքը» գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրումԱդրբեջանն ընդլայնում է հրադադարի խախտման աշխարհագրությունը Lարսի մասին36 ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել ՌԴ շրջանների վրա․ նաև տվյալներ Կուրսկի մարզում Կիեւի կորուստների մասինՍպասվում են տեղումներ նաև ձյան տեսքովԱմերիկյան 36 Կոնգրեսական Մարկո Ռուբիոյին կոչ են անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու պահանջովԱրցախցիները նոր ակցիա են իրականացնելու․ ինչ են պահանջելու ԱԳՆ-ից և ԴատախազությանիցՏիեզերական գներ. ռուսները բացատրել են, թե ինչու են փախել Հայաստանից Արտակարգ. Հրազդանի կիրճից 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցՌուս գիտնականները Մարսը նվաճելու յուրահատուկ նախագիծ են ցույց տվել Վթար․ երկար ժամանակ ջուր չի լինելու Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689-ի Նախապայմանները շարունակվում են, իսկ Փաշինյանը շուտով կարող է կանգնել ևս մեկ երկընտրանքի առաջ. «Փաստ»Մինչ Պուտինը երազում է Հյուսիսային հոսքի մասին Ադրբեջանը զավթում է Եվրոպա գազի մատակարարման Ռուսաստանի մասնաբաժինըՖրանսիական հեռուստաալիքները փորձում են մուտք գործել Հայաստանի հանրային մուլտիպլեքսՎարդանյան եղբայրները՝ Գինեսի ռեկորդակիր «Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա առանց «միասնական կամքի»» ԵՄ գլխապտույտ ներխուժելու ցանկության համար ամենևին էլ պետք չէ սեփական երկիրը դատապարտել կործանման. «Փաստ»Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավվել է Բայազետն ու Ալաշկերտը․ պատմության այս օրը (12 ապրիլ)Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում
Ամենադիտված