Պետդումայի պատգամավորն առաջարկել է սահմանափակել միգրանտների մուտքը Ռուսաստան «հատուկ գործողության» ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետդումայի պատգամավորն առաջարկել է սահմանափակել միգրանտների մուտքը Ռուսաստան «հատուկ գործողության» ընթացքում:
Միխայիլ Շերեմետը նշել է, որ հարգում է օտարերկրացիներին, սակայն, նրա խոսքով, նրանցից ոմանք «կուրորեն օգտագործվում են ռուսներին վնասելու համար»։
«Ցավոք սրտի, մենք այսօր ժամանակ չունենք պարզելու, թե մարդիկ ինչ մտադրություններ ունեն ՌԴ ներս մտնելիս, քանի որ բոլոր ջանքերն ու միջոցներն ուղղված են մեր երկրի սահմանները պաշտպանելուն։ Ուստի ես կարծում եմ, որ հատուկ գործողության ընթացքում միգրանտները պետք է բացառեն իրենց ճանապարհորդությունը Ռուսաստան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Ռուսաստանում այսօր սգո օր է հայտարարվել։