Մոսկվայի բոլոր առևտրի կենտրոններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. օգնում է ռոսգվարդիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի առևտրի կենտրոններում անվտանգության միջոցառումները ուժեղացվել են շաբաթ օրվանից՝ մարտի 23-ից սկսած:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Առևտրի կենտրոնների միության ղեկավար Բուլատ Շակիրովը։
««Crocus City Hall»-ում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից հետո առևտրի կենտրոնների անվտանգության միջոցառումները կուժեղացվեն: Առևտրի կենտրոնների սեփականատերերին խորհուրդ կտրվի ուժեղացնել անվտանգությունը ռուսական գվարդիայի օգնությամբ»,- ասել է նա:
Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 133 մարդ։
ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Ռուսաստանի նախագահի հրամանագրով մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր: