Երբ «Ինտեր»-ի հետ պայմանագիրս ավարտվի, կլքեմ պաշտոնս․ Մարոտա
ՍՊՈՐՏ«Ինտեր»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ասել է, որ կհեռանա միլանյան ակումբում իր պաշտոնից` գործող պայմանագրի ավարտից հետո, գրում է armsport.am-ը:
«Երբ «Ինտեր»-ի հետ պայմանագիրս ավարտվի, կհեռանամ ակումբում իմ պաշտոնից և կզբաղվեմ միայն երիտասարդներով։ Երիտասարդական հատվածը ակումբի ամենամեծ արժեքն է: Երիտասարդներին սպորտի համար վճարել պարտադրելը սխալ է. այն պետք է անվճար լինի, այդ դեպքում կարող ես գրավել նույնիսկ աղքատ ընտանիքներին, նրանց, որտեղ թաքնված են նոր չեմպիոնները»,- Մարոտայի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Մարոտան սկսել է աշխատել որպես Ներաձուրիի գործադիր տնօրեն 2018 թվականին։