Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հանրությանը պատրաստում է նոր զիջումների և ահաբեկում պատերազմով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գյումրիում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ և հայտարարել, թե ուզում են ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, միևնույն ժամանակ Փաշինյանը նշում է, որ խաղաղությունը միայն հայկական կողմի որոշումից չէ կախված։

«Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ և շատ մեծ համբերություն է պետք։ Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական համակարգերը , որոնց միջոցով պետք է ապահովի ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, չի աշխատում, մեր անվտանգութունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից այս չափազանց տրամաբանական թվացող միտքն իրականում սեփական հանրությանը հերթական անգամ ահաբեկելու հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար։

Ըստ էության, 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ Փաշինյանը սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու նպատակով փորձելու է անընդհատ լարվածության մեջ պահել հանրությանը, ահաբեկել նոր պատերազմով, սերմանել վախ և այդ կերպ հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաև՝ տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, դա էլ փորձելով ներկայացնել որպես չափազանց «հայրենանվեր» քայլ։

Ըստ էության Փաշինյանն անշեղորեն շարժվում է այս ճանապարհով, բնավ չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության , նրա ապագայի և անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Գործող վարչախումբը չափազանց զբաղված է իշխանությունը պահելու, դրա «վայելքներից» օգտվելու քայլերով և երկրի ապագան նրան բացարձակապես չի հետաքրքրում։

Մյուս կողմից տարակուսելի է ընդդիմության և հանրության ակտիվ հատվածի վարքը, կարծես թողել են Փաշինյանին դեմ առ դեմ Հայաստանի Հանրապետության հետ և որևէ կերպ չեն փորձում կանխել նրա քայլերը։

Մանանա Արևշատյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ Ազնավուրին կրկնօրինակել է Խորեն Լևոնյանը. «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Չինաստանում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Ճամբարակում բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը Կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ հասել է 3 տրիլիոն դոլարի 3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ) Բեյոնսեն «Գրեմմի»-ի անվանակարգերում առաջադրման թվի ռեկորդ է սահմանել Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկըՀայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը «Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է». Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր ՌԴ-ում զինծառայողը 1 մլն ռուբլի է ստացել գերմանական Leopard տանկը խոցելու համար 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Հասանք որոշ նպատակների, բայց ավելին էինք ուզում. Մեսսի Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ 35 զոհ կաՀրդեհ-վթար՝ Գեղարքունիքի մարզում 41-ամյա գոգարանցին ապօրինաբար ծառեր է հատել Ալիևը հայտարարել է, թե որոշ շրջանակներ Բաքվում COP29-ի դեմ բոյկոտ են իրականացնում Ջերմաստիճանը կնվազիՆոր ռեկորդ. բիթքոինի գինը հասել է 89,000 դոլարի Հայտնի է, թե ովքեր են ձերբակալվելՈւշադրություն․ Մաշտոցի պողոտայի մի հատվածում երթևեկություն կդադարեցվի Նոյեմբերի 15-ի գազանջատման հասցեներըԿենտրոն վարչական շրջանի աշխատակազմում մարդիկ են ձերբակալվել․ մանրամասներՄինչև դեկտեմբերի 1-ը պահանջը չկատարելու դեպքում կտուգանվեքՎահան Հ.-ն շտապօգնության մեքենայում մահացել է Ոստիկանությունը հորդորում էՇատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի մեծ մասում լույս չի լինի Հայաստանում ամերիկյան ակտիվության մասինՍանդուի հետքերով. Հայաստանը կարող է կրկնել մոլդովական ընտրական հնարքըԶանգեզուրի միջանցքը. Ալիևը կոչ է անում Փաշինյանին ուշքի գալ «քանի դեռ ուշ չէ»«Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն չի լինի». «Փաստ»Հայաստանի համար փոփոխություններ են կանխատեսել Թրամփի վերընտրությունից հետոՀայաստանում Թրամփի գալով ակնկալում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների «ջերմացում». «Դիրքորոշումը կմեղմացնեն»   Ուջանում բախվել են «Mazda»-ն ու «ЗИЛ 130»-ը․ կա վիրավորՓաշինյանի ռուսական ռևերանսները Ամեն ինչ միշտ ոչ ժամանակին ու ոչ տեղին է արվում. «Փաստ»Փաշինյանի Հայաստանում մարդ ծեծող ոստիկանին չեն պատժում Քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ հաղթաթուղթ Անդրանիկ Քոչարյանի ձեռքին «Մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն». Ռադիկ Թաթոսյանն անցել է 44-օրյա պատերազմով և անմահացել ծառայությունը շարունակելիս. «Փաստ»Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)Ավիացիոն ոլորտի տխուր վիճակը. «Փաստ»Պարզվել են 17-ամյա Դավիթ Պողոսյանին կյանքից զրկելու հանգամանքները«2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ»Բարձր փոխարժեքներ սահմանվեցին
Ամենադիտված