Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի վարույթով 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պարզվել են մի շարք հանգամանքներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է օրեր առաջ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2024 թվականի մարտի 15-ին` ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոց-Ֆուչիկի 1-ին նրբանցք խաչմերուկում հանդիպել են «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և «VAZ 21703-110-01» մակնիշների ավտոմեքենաներով տվյալ տարածք եկած Ա.Ղ.-ի և վերջինիս՝ դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ:

Ս.Ս.-ն, ապօրինի կերպով  ձեռք բերած  և իր մոտ ապօրինի կրվող  հրազենով՝ լիցքավորված փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ,  զենքի գործադրմամբ, դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների  կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա.Ղ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն  արձակված կրակոցների հետևանքով Ա.Ղ.-ին պատճառվել է սրունքի հրազենային վիրավորում:

Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով:Այդ ընթացքում վերջիններիս են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և Ս.Ս.-ի հետ դեպքի վայր ժամանած, դեռևս ինքնությունները չպարզված անձինք, ովքեր  փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին:

Ա.Ղ.-ն ու Ս.Ս.-ն շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, որից հետո նրանց են մոտեցել Ա.Ղ.-ի՝ դեռևս ինքնությունները չպարզված կողմնակիցները և  միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց խուլիգանական գործողությունները, հարվածներ են հասցրել Ս.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ընթացքում ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց, պատահական անցորդների և  հարակից բնակելի շենքերի բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, քննության տվյալներով, Ս.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակայն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող անձին պատճառվել են բեկորային վնասվածքներ:

Նռնակի պայթեցման հետևանքով հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ս.Ս.-ի և Ա.Ղ.-ի միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս.Ս.-ն դեպքին մասնակից անձանց հետ դիմել է փախուստի, իսկ հրազենային վիրավորում ստացած Ա.Ղ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ  կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս.Ա.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Դատարան է ներկայացվել նրանց նկատմմաբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ևս բավարարվել են, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացվելու, իրավական գնահատական տալու ուղղությամբ, ինչպես նաև շարժառիթն ամբողջությամբ պարզելու նպատակով:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)
Ամենադիտված