Բելառուսն արգելել է Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումն ու իրացումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։
«Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հաստատության պաշտոնական կայքէջում նշված է, թե
«Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Նշվում է նաև, թե արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։
Բելառուսի առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ խմբաքանակը պետք է հանվի վաճառքից։