Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2014թ. կառավարության որոշմամբ Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով. պատմության այս օրը(26 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բանգլադեշ՝ Անկախության օր, Մալի՝ Ժողովրդավարության օր, Ուկրաինա՝ Ազգային Գվարդիայի օր, Վիետնամ՝ Երիտասարդության օր, Զրադաշտականներ` Զրադաշտի ծննդյան օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1701- հիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությանը:

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Սալիմովի, Թեյմուր բեկ Նովրուզովի և Ալի աղա Շիխլինսկու ղեկավարած զորքերը փորձել են գրավել Դալի Ղազարի զորքի կողմից պաշտպանվող Ասկերանը և շրջակա բնակավայրերը։

-Զանգեզուրից Ղարաբաղ է ուղարկվել փոխգնդապետ Թարվերդյանի փոքրիկ ջոկատը, որը ի վերջո հետ է վերադարձել կապված նրա հետ, որ Ջեբրաիլում ադրբեջանական ուժեր չեն հայտնաբերվել։

1928- ծնվել է  նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը։

1958- վախճանվել է  բանաստեղծ Ազատ Վշտունին:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նեպալի հետ։

1999- Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին՝ Դոկտոր մահին, մեղավոր է ճանաչել էֆտանազիա իրականացնելու համար։

2002- պաշտոնապես սկսվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը: 

2006- Վաշինգտոնում Հայաստանի ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան միջև կնքվել է համաձայնագիր, որով 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է ստանար 235 միլիոն դոլար։

2007- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է կառավարության հրաժարականը` կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ:

2008-Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանները սկսել են բերման ենթարկել պողոտայով «քաղաքական զբոսանք»իրականացնող անձանց։

2008- վախճանվել է  ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալյանը։

2014- կառավարության որոշմամբ Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով:

2019-վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայությամբ բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը։

2020-«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային վարակից մահվան առաջին դեպքը Հայաստանում։

2021- Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այն հոդվածը, որի հիմքով մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1169- Սալահ ադ Դինը դարձել է Եգիպտոսի էմիր։

1483 —ծնվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը։

1668 —Անգլիան ստացել է Բոմբեի նկատմամբ հսկողություն։

1713 —Իսպանիան Անգլիային իրավունք է տվել զբաղվել ստրկավաճառությամբ իր ամերիկյան տարածքներում։

1720 —վախճանվել է իտալացի կսմիթավոր երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Պիետրո Գվարներին։

1797-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթոնը։

1812- Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 20 000 մարդ։

1827- վախճանվել է գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1828- ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հրապարակային համերգը։

1830 —հրատարակվել է Մորմոնների Գիրքը։

1845 —ԱՄՆ-ում արտոնագրվել է բժշկական լեյկոպլաստիրը։

1881- Թեսալիան ազատագրվել և մտել է Հունաստանի կազմ։

1911- ծնվել է  ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենեսի Ուիլյամսը։

1923- վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը։

1933 —ծնվել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասը («Բոլոր մարդիկ անում են դա», «Ծածուկ նայողը», «Արգելքները խախտելով» և այլն)։

1934- Մեծ Բրիտանիայում մտցվել են քննություններ ավտոմեքենա վարելու համար։

1941- ծնվել է  անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոկինզը։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը Պրուտ գետի շրջանում դուրս են եկել ԽՍՀՄ-ի սահմանից։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավել են ճապոնական Իվոձիմա կղզին։ 1953-ամերիկացի բժիշկ Ջոնս Էդվարդ Սոլկը հայտարարել է, որ հաջողված փորձարկվել է պոլիոմիելիտ հիվանդության դեմ ստեղծած իր պատվաստանյութը։

1960 —Հիմանդրվել է նոր ֆուտբոլային մրցաշարը՝ Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը։

1971- Արևելյան Պակիստանն անջատվել է Պակիստանից և ստեղծվել է Բանգլադեշի հանրապետությունը։

1973 —Լոնդոնյան ֆոնդային բորսա առաջին անգամ թույլատրել են մուտք գործել կանաց։

1979 —Իսրայելի վարչապետ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը երկու տարվա բանակցությունների արդյունքում կնքել են խաղաղության պայմանագիր։

1995- ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը։

1996- Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրել է 6.9 միլիարդ դոլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ։

1999 —արձանագրվել է «Մելիսսա» վիրուսի հայտնվելը, որը կարճ ժամանակում ամբողջ աշխարհում վարակել է հարյուր հազարավոր համակարգիչներ։

2000 —Վլադիմիր Պուտինը ընտրվել է Ռուսաստանի նախագահ։

2001 —Աֆղանստանում իշխող Թալիբան շարժման ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Բամիան պրովինցիայում ժայռերի վրա փորված Բուդդայի հսկայական արձանների ոչնչացումը։

2017 —Ռուսաստանի ավելի քան 80 քաղաքներում տեղի են ունեցել Ալեքսանդր Նավալնու նախաձեռնած Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բողոքի ցույցեր։

2018-վախճանվել է ռուս գործարար «МММ»բաժնետիրական ընկերության հիմնադիր Սերգեյ Մավրոդին։  

Կ. Խաչիկյան

ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողներ են վթարի ենթարկվելՌուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ձյուն կտեղաՌուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Այսօրվանից ձերբակալվածներին կտեղափոխեն հատուկ մեքենաներով Ալիևը հպարտանում է, որ uտիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով. Աբրահամյան Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծված Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն հասել է 600-ի Եղեգնաձոր-Նորավանք ճանապարհին մեքենա է կողաշրջվել 2 զոհ, 4 վիրավոր․ Արտաշատում կատարված հանցագործությունը բացահայտվել է Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Լատվիայի հավաքականի հայտացուցակը՝ Հայաստանի և Հս․Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումների համար Կփակվի՞ Սլավոնական համալսարանը2019-ի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերն 1-ին անգամ ղողանջել են երեկ «Ո՞վ էր, ինչի՞ սպանեցին, ոչ մեկս չգիտենք․ 5 րոպեա տևել»․ մանրամասներ՝ 17-ամյա տղայից Ջրառատ գյուղում հրդեհից մարդ է այրվել ու մաhացել․ նոր մանրամասներՄԻՊ-ի ներկայացուցիչներն անվտանգության ոլորտի կառավարման թեմայով քննարկման են մասնակցել Նոյեմբերի 11-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը Չինաստանը թիկունք է ցույց տվել. Ռուսաստանում փակվել է ռուսների կողմից սիրված հեռուստատեսային ապրանքանիշեր արտադրող հսկայական գործարանըԵԱՏՄ երկրներում ամենաթանկ բենզինը Հայաստանում էՊետդումայում խոսել են Դոմոդեդովոյում բռնված  ուկրաինական զինված ուժերի հայաստանցի  վարձկանի մասինԹրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինիՈ՞վ է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով մաhացած 17-ամյա տղան (լուսանկարներ)Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Պարտադրելով խաղաղություն. Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է ՀայաստանինՌԴ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 12 զոհ կաՀարցազրույց պատմաբանի հետ. Հայաստանում շարունակվում է «Նիկոլաշա-Նիդվորաշա» սերիալըԱմերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»Կնքվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը (09 նոյեմբեր)Հայաստանում երկրաշարժ գրանցվեցԻնչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»17-ամյա Դավիթ Տ․-ն մահացավԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում ավելի պրագմատիկ և իրավիճակային կդառնա՞. «Փաստ»Ռուսական ռուբլին աճում էՋերմաստիճանը կրկին բարձրանում է. լավ լուր՝ եղանակից «Բան չմնաց, իննսուն օր, ինչ ուզում է լինի, տուն եմ գալու». Մաքսիմ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում. «Փաստ»Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում (տեսանյութ)
Ամենադիտված