Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ատլետիկոյի» նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայն օգնել է բրազիլացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշին և 1 միլիոն եվրո գրավի վճարել, որպեսզի ֆուտբոլիստն ազատ արձակվի բանտից, հայտնում է Dailysports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
Անցյալ տարվա հունվարին 40-ամյա Դանի Ալվեշին մեղադրանք է առաջադրվել Բարսելոնայի Սաթոն գիշերային ակումբում աղջկա բռնաբարության գործով։ Հունվարի 20-ին նախկին ֆուտբոլիստը բերման է ենթարկվել։ Ավելի ուշ բրազիլացին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում։