Քանի մարդ է զոհվել «Կրոկուս»- ում․ թարմացված տվյալներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական տվյալներով՝ Crocus City Hall-ում զոհվել է 139 մարդ։ Հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ դա ծրագրված ահաբեկչություն էր, ասել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
«Հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հարձակումը մանրակրկիտ ծրագրված և նախապատրաստված է եղել։ Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ»,-այդ մասին Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում Բաստրիկինը զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում «Պիկնիկ» խմբի համերգից առաջ տեղի է ունեցել ահաբեկչություն, որն իրականացրել են Տաջիկստանի քաղաքացիները՝ զանգվածաբար կրակելով մարդկանց ուղղությամբ և հրդեհելով հաստատությունը։ Չորս ահաբեկիչները ներկայում կալանավորված են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել էր համազգային սգո օր։