Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրկովկասն արդեն իսկ «Մեծ Մերձավոր Արևելքի» մաս է. զրույց երևանցի փորձագետի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը eadaily.com-ին տված հարցազրույցում վերլուծել է համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների ազդեցությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։

— Ակնհայտ է, որ Անդրկովկասում ազդեցության համար համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների պայքարը գնալով խորանում է։ Այդ գործընթացը հատկապես երևում է հայ-ադրբեջանական հարաբերությունների և, մասնավորապես, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրման անարդյունք բանակցությունների պրիզմայով։

-Չեմ կարծում, որ այդ համատեքստում պետք է առանձին խոսել Անդրկովկասի մասին։ Այն արդեն Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է, և այն բոլոր գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, օրինակ Իսրայելի և պաղեստինցիների միջև, անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա։ Հայտնի է, որ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին ակտիվորեն օգնել են Իսրայելը, Թուրքիան, Պակիստանը։ Այստեղ իրենց շահերն ունեին շատ տերություններ՝ ԱՄՆ-ը, միավորված Եվրոպան, Իրանը։ Եվ բնականաբար, այսօր Անդրկովկասում շարունակվում է աշխարհաքաղաքական պայքարը, և հիմնական խաղացողներն են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, և արդեն նրանց միանում է Հնդկաստանը։ Նման իրավիճակում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելն առանց աշխարհաքաղաքական զարգացումների կոռեկտ չէ։ Կա տարբեր շահերի հետ կապված հակասությունների մի ամբողջ շղթա, օրինակ Իրանի և Թուրքիայի, Թուրքիայի և Ռուսաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև, աշխարհում իր գերիշխանությունը պահպանելու ԱՄՆ-ի ցանկությունը և Իրանի նկատմամբ արևմտյան քաղաքականությունը։

Ըստ այդմ, եթե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնագիր ստորագրվի, դա կնշանակի որոշակի կոնսենսուս համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների միջև։

- Այսօրվա էապես սառեցված իրավիճակում, երբ Երևանի և Բաքվի միջև չկա դրական օրակարգ, թվում է, որ նրանց միջև հնարավոր է առճակատման նոր փուլ։ Համենայնդեպս, շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ չեն բացառում նման սցենարը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանում ու Արևմուտքում։

 — Կրկնեմ, այսօր աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտությունը կարող է վերաճել Իրան-Թուրքիա լայն առճակատման ներգրավելով որոշ այլ ուժային կենտրոններ: Այսինքն նման զարգացումը կարող է հանգեցնել մեծ կոնֆլիկտի։ Եվ ամենևին էլ չի բացառվում, որ նման հակամարտությունը՝ ժամանակի տեսանկյունից, կարող է սկսվել անսպասելիորեն և հակառակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կամքին ու ցանկությանը։

Եվ դա այն համատեքստում, որ շահագրգիռ դերակատարներից մեկը կարող է դա հրահրել։ Օրինակ Թել Ավիվը կարող է փորձել շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Գազայի պատերազմից, և միևնույն ժամանակ պառակտել իսլամական աշխարհը՝ Իրանին և Թուրքիային միմյանց դեմ հանել, և դա ի հաշիվ Բաքվի վրա Իսրայելի հսկայական ազդեցության։

— Վերջին իրադարձությունները վկայում են, որ Հայաստանում կա Արևմուտքի հստակ և, կարելի է ասել, ուժեղ ռազմավարական շահը։ Բնականաբար, դա կապված է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությամբ։ Պաշտոնական Երևանն իր հերթին փոխադարձ քայլեր է կատարում և ոչ միայն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքական գիծը, այլ շրջադարձ է կատարում դեպի արևմտյան քաղաքական ճամբար։ Որքանո՞վ է գիտակցված այդ ընտրությունը: Խոսքը Մոսկվայի նկատմամբ դժգոհության ինչ-որ բարդույթի՞, թե՞ Փաշինյանի երկու աթոռին նստելու ցանկության մասին է։

— Ռուսաստանի հետ կապված լուրջ հարցեր կան հայ հասարակության և քաղաքական շրջանակներում։ Մասնավորապես, պարզ չէ, թե ինչպիսին կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ սկսվի։ Այդ համատեքստում խոսքը վերաբերում է 2020 թվականին արցախյան պատերազմի նախկին փորձին, Ռուսաստանի անհավասարակշիռ մոտեցմանը, ինչպես նաև՝ Մոսկվայի կախվածությանը Թուրքիայից և Ադրբեջանից։

Կարծում եմ, որ մենք դեռ չենք ստացել հիմնավորված պատասխաններ։ Եվ բնական է, որ Հայաստանի ղեկավարությունն օգտագործում է այդ հանգամանքը արդարացնելու իր շեղումը դեպի Արևմուտք։ Հավանաբար, Մոսկվայից հստակ հայտարարություն է պետք, թե ինչպիսի ապագա ծրագրեր ունի նա մեր տարածաշրջանում, ինչ դեպքերում ինչ գործողությունների կարելի է սպասել նրանից։ Եվ այդ համատեքստում Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ապագայում ոչ թե մեր երկրի ղեկավարության, այլ հանրության տեսանկյունից, շատ մտահոգություններ ու կասկածներ է առաջացնում։

- Որոշ փորձագետներ պնդում են, որ պաշտոնական Երևանն արդեն կայացրել է դեպի Արևմուտք շրջվելու ռազմավարական որոշում և անցել է բոլոր «կարմիր գծերը»։

— Այս պահին Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու արմատական քայլեր չեմ տեսնում։ Նախ, տնտեսական առումով Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Իսկ երկկողմ հարաբերությունների էլ ավելի սրման դեպքում հետևանքները կարող են լինել շատ լուրջ՝ հանգեցնելով անգամ Հայաստանի տնտեսական կոլապսի։

Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է։ Ուստի այն կարծիքին եմ, որ նրանց այսօրվա հայտարարություններն ավելի շատ խորհրդանշական են, և Հայաստանի իշխանություններն այսօր զբաղված են Մոսկվայի և Արևմուտքի միջև մանևրելով։ Միաժամանակ պաշտոնական Երևանը խաղում է Արևմուտքի հետ, որը փորձում է դիրքավորվել որպես տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտվող ուժ։ Ինչը դրական արձագանք է ստանում հասարակության և քաղաքական դասի կողմից։ Նույնը, ցավոք, չի կարելի ասել Ռուսաստանի մասին, որի քաղաքականությունը իր դե յուրե դաշնակցի անվտանգության խնդիրների վերաբերյալ շատ անհասկանալի է։

- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին ավելի քան կոշտ հայտարարությունները պաշտոնական Երևանի ներկայիս քաղաքականության վերաբերյալ միանշանակ ուղերձ են Հայաստանին, կա՛մ նա հավատարիմ է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին բոլոր ուղղություններով, կա՛մ Մոսկվան կդիմի կոշտ պատասխան քայլերի։ Սպասելի՞ է դա և ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի արձագանքը։

-Այո, կարելի է սպասել: Եվ, առաջին հերթին, տնտեսական ոլորտում։ Դա, օրինակ, վերաբերում է էներգետիկ ոլորտին, որը գտնվում է Մոսկվայի փաստացի վերահսկողության տակ։ Խնդիրներ կարող են լինել նաև հայ աշխատանքային միգրանտների, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների հետ կապված: Իհարկե, Մոսկվան լուրջ մտավախություն ունի, որ Երևանը կանցնի կարմիր գծերը, և Սերգեյ Լավրովի հայտարարությունը կարելի է դիտարկել առաջին հերթին որպես նախազգուշացում։

Կարծում եմ, որ Մոսկվան դեռ չի արագացնի իրադարձությունները, և, ամենայն հավանականությամբ, նրա քաղաքականությունը սպասողական է լինելու։ Գլոբալ առումով և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը խաղում են ժամանակի վրա, քանի որ իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում դինամիկ փոխվում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված