Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանցիների հետ հնարավոր է ապրել»․ օկուպացված Արցախում ապրողներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օկուպացված Արցախում մնացած շուրջ 2 տասնյակ հայերն ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու իրենց պատճառներն ունեն։ 

MediaHub-ը զրուցել է Ստեփանակերտում մնացած Լարիսա Ստեփանայանի ծանոթներից մեկի հետ։ Վերջինս նշեց, որ Լարիսան ապրում էր Տող գյուղում։ Նա ամուսնացած չի եղել, սակայն որդեգրած տղա ուներ, որը մահացել է 1990-ականներին։ Նրա եղբայրն առաջին պատերազմի ընթացքում անհետ կորել է։ «Հետո հայրն է մահացել, հետո՝ մայրը։ Ինքը մնացել է միայնակ։ Ծանր բնավորություն ուներ, հողի հարկը չէր տալիս ու համայնքային բյուջեում որևէ ներդրում չի ունեցել, սակայն, միշտ պահանջել է, որ իր տունը վերանորոգեն։ Տողի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Լարիսայի տունը տարիներ առաջ վերանորոգել են, ինքն էլ դա շնորհակալությամբ է ընդունել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա կասկած անգամ չունի, որ Լարիսան ու մյուսներն այնտեղ պահվում են ադրբեջանցիների այսպես կոչված «շոուների» համար, քանի որ ԶԼՄ-ները առիթը բաց չեն թողնում նկարահանել Ստեփանակերտում մնացած հայերին, որ տեսախցիկների առաջ ասում են «ադրբեջանցիների հետ հնարավոր է ապրել»։

«Այդպես եղավ նաև Լարիսայի դեպքում։ Երբ տեսազանգով խոսում է բարեկամի հետ, վերջինս ցավակցում է, որ եղբայրը ՌԴ-ում մահացել է, նա էլ ասում է թե՝ «լսել եմ, գիտեմ, հիմա ի՞նչ անենք, մահը մերն է, մենք՝ մահինը»։ Նա նաև բարեկամին հորդորում է, որ ինքն էլ տեղափոխվի Արցախ»,- ասաց նա։ 

Մեր զրուցակիցը Լարիսային  վերջին անգամ տեսել է պատերազմից մեկ շաբաթ առաջ։ Խոսել են իրավիճակից, փոխանակվել իրենց մտահոգություններով։ «Լարիսան ասել է՝ «Տող գյուղից եմ եկել, էստեղից հեռացողը չեմ, ինչ էլ լինի, կմնամ»։ Ու մնացել է, հիմա էլ կատարում է նրանց պահանջները, «ինտերվյուներ» է տալիս, թե բա «ադրբեջանցիք լավ են, եկեք, դուք էլ տեղափոխվեք»»։

Մենք  կապ հաստատեցինք նաև Արցախում մնացած Կամո Հայրապետյանի ընտանիքի անդամների հետ։ Վերջիններս նշել են, որ հակառակ իրենց հորդորների, Կամոն նախընտրել է մնալ այնտեղ՝ ընկերոջ հետ։ «Ամեն անգամ, երբ տեսնում ենք, ադրբեջանական ալիքներով մի պահ մեզ վատ ենք զգում, որ մնացել է այնտեղ, բայց հետո հասկանում ենք, որ դա իր ցանկությունն էր, ուստի ոչինչ փոխել չենք կարող»։

Ընտանիքի անդամները նաև նշեցին, որ Կամոյի հետ Կարմիր խաչի միջոցով հաճախակի կապ են հաստատում, ու ամեն անգամ, երբ խոսքը գնում է նրա վերադարձի մասին, Կամոն ասում է՝ «դուք եք գալու»։ «Կարծում եմ սա ևս մի թեզ է, որ ադրբեջանցիները տարածում են, արցախահայերին ադապտացնում այս մտքին, մանավանդ, որ ամեն անգամ, երբ հարցնում ենք իր որպիսության մասին, նույնն է ասում, թե «մեզ լավ են վերաբերվում, ամեն ինչ կարգին է»։ Բայց մենք էլ հո գիտենք, որ ինչքան էլ լավ լինի, միևնույն է, սահմանափակ ազատություն ունեն»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Կամոն ու մյուսներն ապրում են Ստեփանակերտի տներից մեկում բացված խնամքի կենտրոնում։  

Երրորդ ընտանիքի հետ հարցազրույցի մեր փորձերը բացառեցին՝ նշելով, որ չեն ուզում թիրախավորվել։ Միայն ասացին, որ իրենց հայտնի է, որ ընտանիքի հայրը սկզբից ցանկացել է մնալ Ստեփանակերտում, հետո հեռախոսազրույցների ընթացքում նկատել են, որ ուզում է վերադառնալ, «բայց կա՛մ չեն թողել, որովհետև ադրբեջանցիներին մարդկանց քանակ է պետք իրենց ռեպորտաժների համար, կա՛մ ինքն է ամաչել իր այդ քայլից»։ 

Մեր ունեցած տեղեկություններով՝ օկուպացված Արցախում մնացած մարդիկ իրենց ընտանիքներից բաժանված, հիմնականում միայնակ ապրողներ էին։ Նրանց մեծ մասը նաև ալկոհոլի հետ սեր ունեն և կամ հոգեկան շեղումներ։

Հունան Թադևոսյան

«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ»
Ամենադիտված