Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ տեղահանված արցախցուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Մարտակերտ քաղաքից տեղահանված բազմազավակ Հասմիկ Ղարիբյանը MediaHub-ին ահազանգում է՝ ՀՀ կառավարության սահմանած աջակցությունը չեն ստանում:

«Ես ստացել եմ միայն միանվագ 100 000 դրամ օգնությունը, իսկ երեխաներիցս 4-ը՝ նախորդ տարվանից մինչ օրս 50 000-ական դրամները չեն ստացել, հունվարից էլ՝ 40000+10000 դրամները»,- դժգոհեց բազմազավակ մայրը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախորդ տարվա որոշմամբ, արցախցիները պետք է 2 ամիս՝ նոյեմբերին և դեկտեմբերին, ստանային 50 000 դրամ աջակցություն՝ սպառողական ծախսերի համար, իսկ 40000+10000 դրամները շարունակաբար տրվում են կումունալ վճարումների ու բնակարանի վարձի համար։ Եվ թեպետ այս ֆինանսական աջակցության ծրագրերի շահառու են համարվում միանվագ 100 000 դրամ ստացած տեղահանվածները, այնուամենայնիվ,  արցախցիներից շատ են ահազանգերը՝  100 000 դրամից հետո այլ աջակցություն չստանալու խնդրով պայմանավորված։  

Մարտակերտի բնակչուհին Հայաստան է եկել 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ վեցերորդ երեխային էր սպասում, իսկ ամուսինը 2023թ.արցախյան պատերազմից հետո բռնի տեղահանվել է հարյուր հազարից ավելի արցախցիների հետ միասին։

Հասմիկ Ղարիբյանը պատմեց, որ իրենց ընտանիքը չի կարողացել օգտվել նաև նախորդ տարիներին ՀՀ կառավարության կողմից բնակարանային ապահովման ծրագրով տրվող վկայականների ծրագրից, քանի որ այդ ժամանակ Մարտակերտը դեռ հանձնված չէր Ադրբեջանին և իրենց խոստացել էին բնակարան հատկացնել այնտեղ։  

«2020թ. սեպտեմբերին, երբ պատերազմը սկսվեց, ես հղի էի, տեղափոխվեցի Հայաստան, ամուսինս որոշեց, որ մի որոշ ժամանակ ես ու երեխաները վարձով մնանք Հայաստանում, որովհետև կեսարյան հատումով պետք է ծննդաբերեի, իսկ Ստեփանակերտից Մարտակերտ 2,5 ժամվա ճանապարհ է, ու բացի դա էլ Մարտակերտում նարկոզ տվող չկար արդեն։ 6-րդ երեխաս Հայաստանում ծնվեց՝ 2021թ. հունվարին։ Կարճ ժամանակ անց ամուսինս վերադարձավ Արցախ, որ կարողանա մեր տան հարցը լուծի, որովհետև այն տունը, որտեղ վարձով էինք մնում, տանտերը պատերազմից հետո ուրիշին էր տվել»,- պատմեց Հասմիկն ու հավելեց, որ Մարտակերտում ընդհանրապես ազատ տուն չէր մնացել՝ Արցախի գյուղերից տեղահանված բնակիչներն էին մնում, իսկ ամուսինն էլ պայմանագրային զինծառայող էր` ամսվա կեսը Արցախի դիրքերում էր լինում:

44-օրյա պատերազմից հետո Հասմիկի ընտանիքը շուրջ երեք տարի կիսված է ապրել. երեխաներն իր հետ` Հայաստանում, իսկ ամուսինը` Արցախում, ավելին` Արցախի շրջափակման պատճառով երեխաները մոտ մեկ տարի չեն տեսել իրենց հորը, բայց չնայած ծանր ապրումներին ընտանիքի վերամիավորման հույսը չեն կորցրել:

Արցախում իր ապրած կյանքը համեմատելով Հայաստանում ներկայիս ֆինանսական բարդ իրավիճակի հետ՝ Մարտակերտի բնակիչը նշեց, որ Արցախում իրենց համար դժվար չէր վարձով ապրելն ու միաժամանակ հինգ երեխա մեծացնելը. «Ամուսինս 14 օր դիրքերում էր լինում, 14 օր էլ մասնավոր աշխատանք էր անում՝ տներ էր վերանորոգում. մեզ բավարարում էր մեր գումարը, իսկ տան վարձն էլ ցածր էր»։  

Խոսելով պատերազմի վախը սրտում երեխա մեծացնելուց՝ Հասմիկ Ղարիբյանը վստահեցերեց, որ պատերազմը չէր կարող նրան ստիպել քիչ երեխաներ ունենալ։ Նա նաև հուզմունքով հիշեց, որ 2016թ.ապրիլյան պատերազմից հետո իրենց բակի երեխաները, այդ թվում՝ իր առաջնեկը, ծառերի ճյուղեր էին կտրտում, խրամատներ սարքում ու պատերազմի տեսարան բեմադրում, ինչը մեծերին հուզում էր, բայց չէին ընկճվում։ 

Հիմա Հասմիկը 6 տղայի և երկու աղջկա մայր է։ Նախ երկու տղա է ունեցել, հետո երկու աղջիկ, սակայն երկու սեռերի երեխաների հավասար քանակը չեն տրամադրել Հասմիկին բավարարվել, ու ևս 2 որդի է լույս աշխարհ բերել: «Իմ երկու քույրերն էլ են բազմազավակ մայրեր՝ մեկը 6 երեխա ունի, մյուսը՝ 7։ Մունք աբորտ ընդունում չենք, ոնց կարա մարդ իր երեխուն սպանի», -ասաց նա ու կրկին հիշեց Արցախը. «Ապրելը հեշտ էր այնտեղ, տանից դուրս էինք գալիս, գնում էինք Ստեփանակերտ, բայց դուռը նույնիսկ բանալիով չէինք փակում, դարպասի փոքր փականն էինք գցում, որ իմանան տունը մարդ չկա։ Հունի մեջ ընկած ապրում էինք, բայց չթողեցին, որ մենք ապրենք»։ 

Ծնունդով Արցախցի մեր զրուցակիցը փոքր տարիքից է պատերազմի ականատես եղել. Արցախի Ջրաբերդից տեղահանվել է, որովհետև 1992թ. գյուղը մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ: Հասմիկը հերթական անգամ տեղահանվելուց չի վախենում, բայց ուզում է երեխաները մեծանան Հայաստանում:

Հասմիկ Ղարիբյանը 2023թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում փոխել է Ղարաբաղում ստացած իր անձնագիրն ու ստացել ՀՀ քաղաքացիություն, թեպետ, սկզբում տրամադրվել էր պարզապես ժամանակավոր հաշվառվել Էջմիածնում․ «Էջմիածնի անձնագրային բաժանմունքում աշխատակիցներն ասացին՝ ղարաբաղցիների համար 2024թ. դեկտեմբերից էլ փախստականի կարգավիճակ չի լնելու, կամ պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, կամ հետ գնան Ղարաբաղ, բայց ես Ղարաբաղ ոտք դնողը չեմ՝ թուրքի հետ ապրողը չեմ, ուզում է ինձ միլիարդների ու ոսկիների մեջ պահեն»։ 

ՀՀ կառավարությունը ներկայում քննարկում է տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը, նախնական քննարկումներով` մեկ անձին 3մլն դրամ են հատկացնելու բնակարան գնելու համար։ Հասմիկ Ղարիբյանը, սակայն, մտավախություն ունի, որ իրեն ու երեխաներին 2023թ սեպտեմբերից՝ նախքան պատերազմը, ՀՀ քաղաքացիություն է տրվել, և միայն ամուսինն ունի փախստականի կարգավիճակ, ու եթե երեխաներին չհատկացնեն նախատեսվող 3մլն դրամները, Հայաստանում տանիք ունենալու հավերժ խնդրի առաջ կկանգնեն: 

«Ես բնիկ ղարաբաղցի եմ, ապուպապերս էլ են ղարաբաղցի, Ղարաբաղը եթե չհայաթափվեր, մենք հիմա այնտեղ` մեր հողի վրա, կլինեինք: Հիմա բնակարան գնելու համար եթե գումար տան, երեխաներիս գոնե պետք է հասնի այդ գումարը: Ամուսինս արդեն վատառողջ է, բայց հաշմանդամության երրորդ կարգ էլ չկա, որ թոշակ ստանա` կերակրափողն է վիրահատել, լյարդի ցիռոզ ունի»,- ասաց նա:   

Նրա 8 հոգուց կազմված ընտանիքը ներկայում վարձով է բնակվում Էջմիածնում, ոչ բարվոք տան համար 100 000 դրամ սահմանված վարձը բարեկամների օգնությամբ են կարողանում տալ, մինչև երբ` չգիտեն, բայց եթե կառավարության աջակցությամբ իրենց բազմանդամ ընտանիքի համար 2 սենյակ էլ կարողանան գնել` գոհ կլինեն։

«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ»
Ամենադիտված