Հայտնի է Boeing 737-ի վթարային վայրէջքի պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBoeing 737-800 ինքնաթիռը, որը թռչում էր Կրասնոյարսկ-Բլագովեշչենսկ չվերթով, վայրէջք է կատարել Չիտայում՝ շարժիչներից մեկի անսարքության պատճառով, օդանավը կստուգվի և որոշում կկայացվի հետագա թռիչքի մասին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոսիա» ավիաընկերության մամուլի ծառայությունում։
Ինչպես հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության Telegram-ի ալիքում, դեպարտամենտի անդրբայկալյան քննչական վարչությունը նախաքննական ստուգում է անցկացնում 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Դեպքի վայր են ժամանել քննիչներ, ձեռնարկվում են մի շարք ստուգումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Թարմացումներին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ